Տեխնիկական աջակցություն

Սոցիալական ձեռներեցի կենտրոն

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի  <<ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն>> դրամաշնորհի շրջանակներում ստեղծված <<Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն>>-ի նպատակն է տեխնիկական աջակցություն տրամադրել Արմավիր, Գեղարքունիք և Լոռի մարզերում նախապես ընտրված սոցիլական ձեռներեցության ոլորտում գործող կամ սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծելու նախաձեռնություն ունեցող 3-ական Հասարակական կազմակերպություններին (ընդամենը 9 ՀԿ), որոնց թիվը ծրագրի ավարտին հասնելու է առնվազն 15-ի:

Վերոնշյալ ՀԿ-ներին ՍՁԿ-ն մատուցում է մեթոդաբանական, իրավական և տեղեկատվական թեմաներով ուսուցումներ/դասընթացներ, բիզնեսի վարման գործիքների և ֆինանսական կառավարման մասով խորհրդատվություն, առաջարկում է փոխհամագործակցության և փորձի/տեղեկատվության փոխանակման հարթակ և այլն:

ՍՁԿ-ի կողմից տրամադրվող խորհրդատվական և ուսուցողական ծառայությունները ներառում են  հետևյալ հիմնական թեմաները և ուղղությունները.

  • սոցիալական ձեռնարկությունների մոդելներ, տեսակներ, ռիսկեր,
  • ՀԿ-ների կողմից սոցիալական ձեռներեցության ընտրված կոնկրետ տեսակների և ուղղությունների զարգացման միջավայրերի համեմատական վերլուծություններ,
  • ՀԿ-ների կողմից ՍՁ նախաձեռնելու պատրաստվածության և ռիսկերի գնահատում,
  • ՀԿ-ների կողմից սոցիալական նպատակների սահմանում, եկամտի բաշխման մեխանիզմներ,
  • Բիզնեսի շուկայավարություն, հաճախորդների նպատակային խմբերի սահմանում, մրցակցություն, արտադրանքի ներկայացում, գովազդ,
  • Սոցիալական ձեռներեցության ցանցային գործընկերություն և համագործակցություն,
  • բիզնես պլանավորում, մարդկային ռեսուրսներ, կազմակերպչական կարողություններ, բիզնեսի և ֆինանսների կառավարում, ՍՁ հաշվապահություն, լիզինգ, վարկեր և փոխառություններ, ֆինանսական/հարկային հաշվետվություններ,
  • Սոցիալական ձեռներեցության իրականացման օրենսդրական կարգավորում:

Ծառայությունների մատուցումն իրականացվում է տարբեր մեթոդաբանությամբ՝ անմիջական շփումների, լսարանային քննարկումների և ուսուցումների, գործարարության կոնկրետ վայրերում ուսումնասիրությունների, ինչպես նաև ՔԶՀՀ-ի ՍՁ ինտերնետային ֆորումի, էլեկտրոնային և հեռախոսակապի միջոցով:

 

 

<<Ինչպես իրականացնել սոցիալական ձեռնարկատիրություն>> մեթոդական ուղեցույց, 2019թ.

Լրացուցիչ գրականություն, որի հղումները տրված են մեթոդական ուղեցույցում:

 Այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ ՔՀԿ ձեռնարկատիրական գործունեության մասին

Հայաստանյան ՍՁ-ների քարտեզ

ՍՁ հիմնարար արժեքները

Արդյո՞ք ես ձեռներեց եմ, գնահատում

EntreComp Overview

EntreComp Learning Outcomes

ՍՁ իրականացելու համար կազմակերպության պատրաստվածությունը

ՍՁ ռեսուրսներ

Ձեռնարկատիրական խնդիրների պատճառահետևանքային կապ

Նորարարություն և նախաձեռնություն բիզնես գաղափարներում

Բիզնես կտավ-ավանդական

Բիզնես կտավ-սոցիալական

Բիզնես իրագործելիություն, վարժություն

ՍՁ օրինակ`Բոհեմ արվեստանոց-թեյարան

Ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի հաշվարկ

Դրամական հոսքերի կանխատեսում

Շահութաբերութան հաշվարկ

Ֆինանսական պլանավորում

57 Secrets of Crowdfunding

ՍՁ աջակցող կազմակերպություններ

Ձեռնարկատիրական գործունեության գրանցում

Հարկային ռեժիմներ

Բիզնեսի թվայնացում

Թիմային աշխատանք

Ձեռնարկատիրական հաղորդակցություն

Մարքեթինգային միքս

Վաճառքի կառավարում