Ընթացիկ ծրագրեր

Իր առաքելությանը հավատարիմ՝ ՔԶՀՀ-ն իրականացնում է բազմազան ծրագրեր, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության և կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացմանը:

Ստորև ներկայացնում ենք մեր կողմից այժմ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

  • «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագիր-2017-2018
    • «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագիրն իր մեկնարկը սկսել է 2017 թ. հոկտեմբերի 1-ից: Ծրագիրն իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «Ընտանիք և Համայնք» ՀԿ կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է Տավուշի մարզի Իջևան ու Նոյեմբերյան և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքների խոցելի ընտանիքների ավելի քան 150 երեխաների ներգրավել մշակութային կյանքին, զարգացնել նրանց ստեղծագործական ներուժը և ապահովել նրանց ներառումը համայնքում:
    • Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» (“STRONG CSOs”) ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում։ 
  • «Սոցիալական ձեռներեցության կենտրոնի ստեղծում»-2018
    • 2018 թվականի հունվար ամսին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) սկսել է «Սոցիալական ձեռներեցության կենտրոնի ստեղծում» (ՍՁԿ) ծրագիրը, որի նպատակն է աջակցություն տրամադրել սոցիալական ձեռներեցության ոլորտում գործող և նորամուտ նախաձեռնող ՀԿ-ներին: Ծրագրի միջոցով նախապես ընտրված ՀԿ-ներին տրամադրվելու է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն, բիզնեսի կազմակերպման, վարման և իրավական հարցերի շրջանակներում ուսուցումներ և խորհրդատվություններ: Այն նաև ծառայելու է որպես հարթակ՝ ՀԿ-ների համագործակցության նպատակով:

      Ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիր, Լոռի և Գեղարքունիք մարզերում ընտրվել են 3-ական ՀԿ-ներ (ընդամենը 9 ՀԿ), որոնք արդեն սկսել են կամ նախաձեռնում են սկսել սոցիալական ձեռնարկատիրություն: Նախատեսված է համակարգել ՀԿ-ների հետ աշխատանքի արդյունքում կուտակված օգտակար նյութերը, քննարկման թեմաներն ու առաջարկությունները, և դրանց հիման վրա կազմել ՍՁ աջակցման միասնական Ձեռնարկ: Ըստ նախնական հաշվարկների՝ ծրագրի ավարտին ՍՁԿ-ի ծառայություններից օգտվող ՀԿ-ների թիվը կհասնի առնվազն 15-ի:

      Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, ‹‹ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում:

  • «Քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) կայունությա ինդեքս» -2017-2018
    • Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը «ՔՀԿ կայունության ինդեքս» ծրագիրն սկսել է իրականացնել սկսած 2017 թվականի դեկտեմբեր ամսից: Ծրագրի նպատակն է 7 չափումներով գնահատել ՔՀԿ ոլորտի կայունությունը երկրի ներսում, յուրաքանչյուր չափման համար պատրաստել հաշվետվություն՝ տարեկան հաշվարկով, և պատմողական վերլուծություն, ինչպես նաև տարածել տարածաշրջանային վերջնական հաշվետվությունները, ինչը կնպաստի տարածաշրջանում դրա օգտագործման ու տեսանելիության բարձրացմանը:

  • «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» – 2018-2019
    • Եվրոմիության ֆինանսավորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» նախաձեռնության շրջանակներում սկսվել է «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի իրականացումը: Աշխատանքները կատարվելու են «Շիրակի առևտրաարդյունաբերական պալատ» (առաջնային դիմորդ), «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ» (CDPF), «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա,  «Տարածքային բիզնես կենտրոն», «Ազդեցության գործարար ակումբ» և «Գործարարության աջակցման գրասենյակ» (BSO) հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից:

      Ծրագիրը թիրախավորում է Հայաստանի ՓՄՁ, ինչպես  նաև արագորեն աճող նոր ենթաոլորտի՝ սոցիալական ձեռներեցության (ՍՁ)  հետ առնչվող էական խնդիրները, մասնավորապես՝

      • •կիրականացվեն ՀՀ 2016-2018թ.թ. ՓՄՁ ռազմավարության արդյունքների վերլուծություն, ՓՄՁ ռազմավարության միջազգային փորձի ուսումնասիրություն, կնախապատրաստվի և կփորձարկվի բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման առաջարկ, ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկների փաթեթ՝ ՀՀ 2019-2022թ.թ. ՓՄՁ նոր ռազմավարության և ՍՁ ոլորտի զարգացման հայեցակարգի վերաբերյալ,
      • •կստեղծվի «Հայկական բիզնես կոալիցիա», կսահմանվեն կոալիցիայի տեսլականը, նպատակները և խնդիրները,
      • •կիրականացվի ՀՀ ձեռնարկատիրական կրթության մշտադիտարկում, կներկայացվեն այդ ոլորտում կրթության պետական քաղաքականության և ուսումնական ծրագրերի բարելավման առաջարկներ, կստեղծվի և կփորձարկվի հեռահար ուսուցման հարթակ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կհիմնվի նաև սոցիալական ձեռներեցության կրթական պլատֆորմ,
      • •կմշակվեն ՓՄՁ ռազմավարության իրականացման մշտադիտարկման, ազդեցության գնահատման և ջատագովության իրականացման գործընթացներում ՔՀԿ-ների և բիզնես ասոցիացիաների մասնակցության արդյունավետ մեխանիզմներ: 

      Ներկայումս ստեղծվում է ՓՄՁ երկխոսության հարթակ՝ շահագրգիռ կողմերի՝ այդ թվում նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ֆինանսների նախարարության, ԿԳՆ, ՊԵԿ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների ներգրավմամբ:  Կձևավորվի նաև աշխատանքային խումբ, որը կստանձնի ՓՄՁ նոր ռազմավարության նախագծի մշակումը՝ հարթակում կազմակերպվող հանդիպումների և հաղորդակցության միջոցով։

  • <<Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում> -2019
    • <<Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում>> ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից  ֆինանսավորվող՝    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):

      Նախատեսվում է, որ արդյունքում կստեղծվի Հայաստանի բիզնես ոլորտի զարգացման աջակցմանն ուղղված ամուր և հեռանկարային պլատֆորմ: ՀԲԿ-ն կարևոր դերակատարում կունենա հայկական բիզնես ոլորտի կարգավորման բարելավման, ներկայումս նախաձեռնվող <տնտեսական հեղափոխության> աջակցման, ինչպես նաև համապատասխան հանրային քաղաքականությունների մշակման հետ առնչվող գործընթացներում՝ հանդիսանալով հանրության, բիզնեսի և կառավարության, նաև շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների հետ հաղորդակցման ու հայաստանյան բիզնեսի ոլորտի շահերի պաշտպանության ակտիվ և արդյունավետ կառույցներից մեկը: