Ռազմավարություն

Հիմնվելով իր կողմից իրականացված արտաքին և ներքին միջավայրերի վերլուծության վրա` ՔԶՀՀ-ն մշակել է մի ռազմավարություն, որի իրականացումը կնպաստի ՔՀԿ-ների և ՔԶՀՀ-ի առաջնային խնդիրների լուծմանը: Հաշվի առնելով ՔԶՀՀ-ի առաքելությունը և տեսլականը` ՔԶՀՀ-ն իր Ռազմավարական պլանում առանձնացրել է ռազմավարական չորս նպատակներ`

  • ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացում. ՔԶՀՀ-ը կշարունակի տեղական ոչ- առևտրային կազմակերպությունների և խմբերի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն և ՔՀԿ-ների համար ֆինանսավորման աղբյուրների հայթայթմանն ուղղված իր ջանքերը:
  • ՔՀԿ-ների միջավայրի բարելավում. միջավայրի բարելավումն ու ՔՀԿ-ների հեղինակության բարձրացումը վերջին տարիներին դարձել են ՔԶՀՀ-ի գործունեության կարևորագույն ուղիները, և աշխատանքներն այս ոլորտում շարունակական բնույթ են կրելու:
  • Արդյունավետ գործընկերություն. ՔԶՀՀ-ը կշարունակի համակցել իր ջանքերը` առաջ մղելու միջոլորտային գործընկերությունը և ՔՀԿ-ների համագործակցությունը թէ’ տեղական և թէ’ տարածաշրջանային մասշտաբներով:
  • ՔԶՀՀ-ի ինստիտուցիոնալ զարգացում. միայն հզոր ու կայուն կազմակերպություններն են ընդունակ որպես օրինակ ծառայել այլ ՔՀԿ-ներին և աջակցել նրանց, ուստի, ՔԶՀՀ- ն շարունակաբար զարգացնում է իր կազմակերպական հմտություններն ու մարդկային ռեսուրսների որակը, մշակում և իրականացնում է նոր բարձրորակ ծառայություններ և ծրագրեր, ձեռք բերում նոր գործընկերներ, և ամրապնդում իր հեղինակությունը: