Հոգաբարձուների խորհուրդ

Սեդա Պապոյանը 2007թ. արվեստաբանութան մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական համալսարանում, ապա ավարտել բելգիական Մարսել Հիկտեր հիմնադրամի ‹‹Եվրոպական մշակութային կառավարման›› երկամյա ծրագիրը և Կանանց ձեռներեցության դասընթացը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, ունի լրագրության և հաղորդակցության երկար տարիների փորձ, նաև եղել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համակարգողը: Այժմ Սեդան ղեկավարում է իր հիմնած “ՏաՏա” երեխաների խնամքի կենտրոնը, նաև հանդիսանում է “Girls in Tech” միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրենը:

 

Դիանա Տեր-Ստեփանյանը 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը և նույն հաստատության մագիստրատուրան՝ Սոցիոլոգիա և կոնֆլիկտաբանություն մասնագիտացմամբ: Նա ունի հետազոտական աշխատանքի, ծրագրերի համակարգման, ծրագրի մոնիթորինգի և գնահատման երկար տարիների փորձ` աշխատելով տարբեր զարգացման ծրագրերում և մատուցելով ծառայություններ տարբեր տեղական և միջազգային կազմակերպություններին: 2008-2011թթ. Դիանան աշխատել է ՔԶՀՀ-ում որպես մոնիտորինգի և գնահատման մասնագետ: Ներկայումս նա աշխատում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում որպես հետազոտությունների համակարգող:

 

Լիլիթ Հովհաննիսյանը ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը 2005թ.-ին՝ ստանալով անգլերենի մասնագետի և քաղաքագետի որակավորում: 2007-2015թթ.-ին նա աշխատել է ՔԶՀՀ-ում որպես ծրագրերի մասնագետ/ղեկավար: Լիլիթն ունի ծրագրերի համակարգման և ղեկավարման ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ, որի ընթացքում համագործակցել է բազում տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Այժմ նա աշխատում է Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ում որպես “ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում” ծրագրի ղեկավար:

 

Արման Ղազարյանը 2007 թվականին ստացել է ժուռնալիստիկայի մագիստրոսի կոչում Երևանի պետական համալսարանում: 2008-ից մինչ օրս նույն ֆակուլտետի դասախոս է: 2011-ից՝ ‹‹Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա›› ՀԿ հիմնադիր նախագահը: Ունի որպես ժուռնալիստ, խմբագիր և դասախոս ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ: