Technical Assistance

Սոցիալական ձեռներեցի կենտրոն

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի  <<ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն>> դրամաշնորհի շրջանակներում ստեղծված Սոցիալական ձեռներեցի կենտրոնի նպատակն է տեխնիկական աջակցություն տրամադրել Արմավիր, Գեղարքունիք և Լոռի մարզերում նախապես ընտրված սոցիլական ձեռներեցության ոլորտում գործող կամ սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծելու նախաձեռնություն ունեցող 3-ական Հասարակական կազմակերպություններին (ընդամենը 9 ՀԿ), որոնց թիվը ծրագրի ավարտին հասնելու է առնվազն 15-ի:

Վերոնշյալ ՀԿ-ներին ՍՁԿ-ն մատուցում է մեթոդաբանական, իրավական և տեղեկատվական թեմաներով ուսուցումներ/դասընթացներ, բիզնեսի վարման գործիքների և ֆինանսական կառավարման մասով խորհրդատվություն, առաջարկում է փոխհամագործակցության և փորձի/տեղեկատվության փոխանակման հարթակ և այլն:

ՍՁԿ-ի կողմից տրամադրվող խորհրդատվական և ուսուցողական ծառայությունները ներառում են  հետևյալ հիմնական թեմաները և ուղղությունները.

  • սոցիալական ձեռնարկությունների մոդելներ, տեսակներ, ռիսկեր,
  • ՀԿ-ների կողմից սոցիալական ձեռներեցության ընտրված կոնկրետ տեսակների և ուղղությունների զարգացման միջավայրերի համեմատական վերլուծություններ,
  • ՀԿ-ների կողմից ՍՁ նախաձեռնելու պատրաստվածության և ռիսկերի գնահատում,
  • ՀԿ-ների կողմից սոցիալական նպատակների սահմանում, եկամտի բաշխման մեխանիզմներ,
  • Բիզնեսի շուկայավարություն, հաճախորդների նպատակային խմբերի սահմանում, մրցակցություն, արտադրանքի ներկայացում, գովազդ,
  • Սոցիալական ձեռներեցության ցանցային գործընկերություն և համագործակցություն,
  • բիզնես պլանավորում, մարդկային ռեսուրսներ, կազմակերպչական կարողություններ, բիզնեսի և ֆինանսների կառավարում, ՍՁ հաշվապահություն, լիզինգ, վարկեր և փոխառություններ, ֆինանսական/հարկային հաշվետվություններ,
  • Սոցիալական ձեռներեցության իրականացման օրենսդրական կարգավորում:

Ծառայությունների մատուցումն իրականացվում է տարբեր մեթոդաբանությամբ՝ անմիջական շփումների, լսարանային քննարկումների և ուսուցումների, գործարարության կոնկրետ վայրերում ուսումնասիրությունների, ինչպես նաև ՔԶՀՀ-ի ՍՁ ինտերնետային ֆորումի, էլեկտրոնային և հեռախոսակապի միջոցով:

 

<<Ինչպես իրականացնել սոցիալական ձեռնարկատիրություն>> մեթոդական ուղեցույց, 2019թ.