Ավարտված ծրագրեր

Իր առաքելությանը հավատարիմ՝ ՔԶՀՀ-ն իրականացնում է բազմազան ծրագրեր, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության և կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացմանը:

Ստորև ներկայացնում ենք մեր կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները:

 

  • Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում՝ քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով ծրագիր-2015թ.
    • «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում՝ քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» (կամ համատեղ որոշված համառոտ անվանմամբ) ծրագրի նպատակն էր ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:
    • Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտ (Շվեյցարիա) և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ:
  • Կամավորության գաղափարի տարածում- 2013թ
    • Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) կանադական Ֆոնդի ֆինանսական աջակցությամբ ՀՀ կենտրոնական մարզերում (Արարատ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր, Գեղարքունիք) իրականացրել է «Կամավորության գաղափարի տարածում» ծրագիրը:

      Ծրագրի նպատակն էր բարձրացնել քաղաքացիական պատասխանատվության և կամավորական աշխատանքի մասին իրազեկությունը և համայնքների բնակչության ներգրավվածությունը կամավորական համայնքային ծառայության աշխատանքներում:

      Սույն ծրագրի միջոցով մենք առաջարկել ենք հասնել այս նպատակին` քաղաքացիների շրջանում սերմանելով սեփականատիրության ավելի մեծ զգացում իրենց համայնքների հանդեպ և համայնքային զարգացման գործընթացների նկատմամբ ընդլայնված վերահսկողություն:

      Ծրագրի շրջանակներում իրականացվել է կամավորության և քաղաքացիական պատասխանատվության գաղափարների տարածում, քանի որ մենք կարծում ենք, որ բազմաթիվ համայնքային խնդիրներ կարող են լուծվել հենց համայնքի անդամների կողմից միասնական աշխատանքի շնորհիվ:

  • Քաղաքացիական հասարակության զարգացման ցանց-2011-2013թթ.
    • 2009 թ.-ից ի վեր Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) համակարգում է «ՀԿ-ների մասին» օրենքի փոփոխության նախագծի դեմ քարոզարշավը: Այդ ժամանակահատվածում ավելի քան 300 ՔՀԿ-ներ իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան քարոզարշավում, որի արդյունքում սառեցվեց նախագծի ընդունման ընթացքը ԱԺ-ում: Միաժամանակ ՀՀ կառավարության հետ քննարկումներ սկսվեցին հասարակական ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:

      2011թ.-ին քարոզարշավը վերածվեց ֆորմալ ցանցի և անվանվեց Քաղաքացիական հասարակության զարգացման ցանց, որի առաքելությունն է նպաստել ՔՀԿ գործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ օրենսդրական բարեփոխումների և ՔՀ կառույցների իրավագիտակցության բարձրացման միջոցով: Ծրագրի շրջանակներում ձևավորվեց աշխատանքային խումբ, և մշակվեց ՔՀԿ զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը: 

      Ծրագրի շրջանակներում ՔԶՀՀ-ի կողմից ՔՀԿ-ներին տրամադրվոել են նաև անվճար հաշվապահական և իրավաբանական խորհրդատվություններ: Մանրամասները ԱՅՍՏԵՂ:

      Ցանցի գործունեության մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.armenianngo.am :

      Ծրագրային վերջին զարգացումներ

    • Դեկտեմբեր 2012թ.-Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի ամսագիրը
    • Փետրվար 2013թ.-Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի ամսագիրը
  • Համայնքների մշակութային զարգացում-2012-2014թթ.
  • Համայնքային աջակցության ծրագիր-2011-2014թ.
    • 2010թ-ի հոկտեմբերից ՔԶՀՀ-ն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրին, որն իրականացվել է Քաունթերփարթ ինթերնեյշնլի Հայաստանյան գրասենյակի կողմից:

      Այս քառամյա ծրագրի նպատակն էր բարձրացնել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական ակտիվությունը տեղական և ազգային մակարդակներում` ուղեկցված ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարմամբ:

      Նախագծում ներառված են եղել Հայաստանի 15 համայնքները: ՔԶՀՀ-ն համագործակցել է Քաունթերփարթի հետ Հայաստանի 5 կենտրոնական մարզերում` տրամադրելով վարչական և նյութատեխնիկական աջակցություն մարզերում կատարվող աշխատանքներին և ապահովելով տեղական ոչ ֆորմալ խմբերի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի պատշաճ ֆինանսական կառավարումը:

      1. Վարչական և նյութատեխնիկական աջակցություն

      ՔԶՀՀ-ն պատասխանատու է եղել տրամադրել վարչական և նյութատեխնիկական աջակցություն մարզային գործողություններին` ապահովելով դրանց պատշաճ կատարումը: Գործունեությունը ներառել է ցանցի աջակցություն, տեխնիկական միջամտություններ, դասընթացների ժամանակ ռեսուրսների ապահովում, համայնքային և քաղաքային հանդիպումներ, իրավիճակի վերլուծություն, ռազմավարական պլանավորման սեսիաներ և շատ այլ բաներ`այսպիսով խթանելով միջոցառումների, դրանց որակի և արդյունավետության բարձր մակարդակ:

      1. Դրամաշնորհների ֆինանսական ադմինիստրացիա և կառավարում

      Այս բաղադրիչի շրջանակներում ՔԶՀՀ-ն պատասխանատու է եղել համայնքային ակտիվ ոչ-ֆորմալ խմբերին և տեղական ինքնակառավարման մարմիներին շնորհված դրամաշնորհների ադմինիստրացիայի և կառավարման համար: 2011թ.-ին ՔԶՀՀ-ն Համայնքային մոբիլիզացիա և կամավորության խթանում դրամաշնորհային ծրագրի շրջանակում տրամադրել և կառավարել է 16 դրամաշնորհներ և 12 համայնքային զարգացման դրամաշնորհներ:

      Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 8,750,000 դրամ (22,900 ԱՄՆ դոլար):

    • Ծրագրային վերջին զարգացումները

       

       

  • ՔՀԿ զարգացման արդյունավետության նախաձեռնություն-2010-2011թթ.
    • ՔՀԿ զարգացման արդյունավետության բաց ֆորումը ստեղծվել է 2008թ.` նպատակ ունենալով միավորել ողջ աշխարհի ՔՀԿ-ներին զարգացման արդյունավետության ընդհանուր սկզբունքների մշակման գլոբալ մասնակցային գործընթացում:

      Բաց ֆորումը ՔՀԿ-ների շփման յուրահատուկ տարածք է, որտեղ աշխարհի ՔՀԿ-ները փոխադարձ վստահության հիման իրենց գործունեության և փոխհարաբերությունների խնդիրները և մարտահրավերները քննարկում են որպես զարգացման դերակատարներ: Բաց ֆորումի միջոցով ՔՀԿ-ները ձգտել են համաձայնության հասնել ՔՀԿ արդյունավետության բարելավման սկզբունքների և ՔՀԿ կողմից զարգացման առաքելության կատարման համար նպաստավոր միջավայրի մինիմալ ստանդարտների վերաբերյալ, որոնք օգնել են ՔՀԿ-ներին ընդլայնել և ավելի արդյունավետ դարձնել զարգացման մեջ իրենց դերակատարումը: Այս սկզբունքները և ստանդարտները մշակվել են ազգային քննարկումների և Բաց ֆորումի առաջին համընդհանուր համաժողովի ժամանակ և ամփոփվել են ՔՀԿ զարգացման արդյունավետության շրջանակների փաստաթղթում:

      Որպես հետագա քայլ` նախատեսվում է մեխանիզմներ և չափորոշիչներ մշակել այս փաստաթղթում ամփոփված սկզբունքների և նպաստավոր միջավայրի ստանդարտների կիրառման համար: Փաստաթուղթը քննարկման ընթացքում եղավ 2011թ-ին, մասնավորապես՝ Բաց ֆորումի երկրորդ համընդհանուր համաժողովի ընթացում, և վերջնական տեսքով ներկայացվեց արդյունավետության վերաբերյալ դոնորների հերթական` 4-րդ հավաքին, որը կայացավ 2011թ. վերջին Հարավային Կորեայում:

      Բաց ֆորումը կոչ է անում բոլոր երկրների ՔՀԿ-ներին համախմբվել ՔՀԿ համայնքի կողմից ՔՀԿ արդյունավետության սկզբունքների կիրառումը և կառավարությունների ու դոնորների կողմից նպաստավոր միջավայրի մինիմալ ստանդարտների իրացումը խթանելու ուղղությամբ:

      Այստեղկարող եք գտնել մի շարք փաստաթղթեր` կապված ՔՀԿ զարգացման արդյունավետության գործընթացի հետ: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև ՔՀԿ Բաց ֆորումի պաշտոնական կայքում` www.cso-effectiveness.org  հասցեով և միանալով Facebook-ի Open Forum for CSO Development Effectiveness էջին:

  • ՔՀԿ կայունության ցուցանիշ
    • Ամեն տարի ԱՄՆ ՄԶԳ-ն մշակում է ՀԿ-ների կայունության ցուցանիշի զեկույցը, որը ընդգրկում է Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի 29 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Զեկույցում նշվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները և ընդհանուր կենսունակությունը` շեշտադրելով ոլորտի զարգացման առաջխաղացումները և բացերը, և միաժամանակ հնարավորություն է տալիս համեմատականներ անցկացնել երկրների և տարածաշրջանների միջև:

      ՀԿ-ների կայունության ցուցանիշը շատ կարևոր և եզակի գործիք է տեղական ՔՀԿ-ների, կառավարության, դոնորների, գիտնականների և այլոց համար` հասկանալու և չափելու ՀԿ ոլորտի կայունությունը:

      Զեկույցի մշակման համար յուրաքանչյուր երկրում փորձագիտական հանձնախումբ է ձևավորվում գնահատելու տվյալ երկրում ՔՀԿ ոլորտում տիրող իրավիճակը: Հանձնախմբի առջև խնդիր է դրված համաձայնության գալ ՀԿ-ների կայունության 7 ուղղությունների գնահատականների շուրջ և նախատեսված մեթոդաբանության համաձայն պարզաբանել յուրաքանչյուր գնահատականը: Այդ 7 ուղղություններն են`

      1. Իրավական միջավայր
      2. Կազմակերպական կարողություններ
      3. Ֆինանսական կենսունակություն
      4. Շահերի պաշտպանություն
      5. Ծառայությունների մատուցում
      6. Ենթակառուցվածքներ
      7. Հանրային վարկանիշ

      Վարկանիշային սանդղակը ընդգրկում է 1-7-թվերը, որտեղ 1-ը նշանակում է, որ ՔՀԿ սեկտորը շատ զարգացած է և ունի կայունության շատ բարձր մակարդակ, իսկ 7-ը` որ առկա է շատ թույլ, անկայուն ՔՀԿ սեկտոր` զարգացման ցածր մակարդակով:

      Սկսած 2010թ.-ից, զեկույցի մշակումը վստահված է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին (ՔԶՀՀ):

      Տես.

      Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՀԿ-ների կայունության ինդեքս 2010 թ.-ի զեկույցը ԱՅՍՏԵՂ:

    • Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքս 2011թ.-ի զեկույցը ԱՅՍՏԵՂ:

    • 2011թ.ի ՔՀԿ Կայունության ցուցանիշ Հայաստան զեկույցը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ:
    • 2012թ.-ի ՔՀԿ Կայունության ցուցանիշ Հայաստան զեկույցը ԱՅՍՏԵՂ:
    • 2013թ.-ի ՔՀԿ Կայունության ցուցանիշ Հայաստան զեկույցը ԱՅՍՏԵՂ:
  • Երիտասարդ առաջնորդներ-2010-2011թ
    • «Երիտասարդ առաջնորդներ» ծրագրի նպատակն էր ձևավորել հայ, ամերիկացի և թուրք երիտասարդ առաջնորդների խումբ, որոնք ղեկավարում են տեղական ՔՀԿ-ներ` խթանելով նրանց մասնագիտական կարողությունների և տնտեսական հնարավորությունների զարգացումը:

      Սույն ծրագիրը համախմբեց  21-35 տարեկան հայ, թուրք և ամերիկացի  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 54 առաջնորդների, որոնք միասին մշակեցին համայնքահեն ծրագրեր` զարգացնելով ՔՀԿ կարողությունները, ամրապնդելով երեք երկրների միջև կապերը և հզորացնելով քաղաքացիական հասարակությունը:

       Ընտրված մասնակիցները մասնակցեցին Միացյալ Նահանգներ և Թուրքիա Ուսումնական այցերին, իսկ հետո նաև Միացյալ Նահանգների և Թուրքիայի մասնակիցները հյուրընկալվեցին Հայաստանում: Ուսումնական այցերը ներառում էին թեմատիկ քննարկումներ, դասընթացներ, այցեր նմանատիպ կազմակերպություններ, մասնագետների աշխատանքի ուսումնասիրում, որին ենթադրվում էր, որ կհետևի on-line հաղորդակցություն և համաժողովներ:

      Ծրագիրը մասնակիցներին հանրավորություն տվեց փոխանակել իրենց փորձը, հաջողված պրակտիկան և նոր կապեր ստեղծել երեք երկրների ՔՀԿ-ների միջև:

      Ծրագիրն իրականացվեց Կրթական զարգացման ակադեմիայի (ԱՄՆ) և Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի (Թուրքիա) հետ համատեղ, Անկարայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

      Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց` 90,000 ԱՄՆ դոլար:

  • Իմ քաղաքը-2010-2011թթ
    • 2010 թվականի փետրվար ամսին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ստեղծեց «Իմ քաղաքը» տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնը, որի նպատակն էր իրազեկել քաղաքացիներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև նպաստել քաղաքացի-համայնք, քաղաքացի-պետություն երկխոսության ձևավորմանը:
    • Կենտրոնի փորձառու իրավաբանները հեռախոսային և առերես խորհրդատվության միջոցով աջակցում էին Կենտրոնի դիմումատուներին գտնել իրենց խնդրի ճիշտ հասցեատիրոջը, պատրաստել անհրաժեշտ դիմումներ և նամակներ, ինչպես նաև հետևում էին այդ դիմումների և նամակների ներկայացումից հետո տեղի ունեցող գործընթացների և պատասխանների օրենքներին համապատասխանությանը:

      Բացելով իր դռները 2010թ-ի մարտին և շարունակելով իր աշխատանքները մինչև 2010թ-ի դեկտեմբերը` Կենտրոնը  արձագանքեց ավելի քան 700 դիմումների, որոնցից 73% ստացան օրենքով սահմանված իրենց լուծումները: Կենտրոնի գործունեության լավագույն գնահատականն էր հանդիսանում աճող դիմումների քանակը, որն ամսեկան ավելանում էր 15-20 նոր դիմումատուներով:

      Համալրված լինելով պրոֆեսիոնալ իրավաբան-խորհրդատուներով և համապատասխան տեխնիկայով, առաջնորդվելով արդարության, անկողմնակալության և թափանցիկության սկզբունքներով` Կենտրոնը բաց էր յուրաքանչյուր անձի համար, ով խորհրդատվության կամ աջակցության կարիք ունի Երևան քաղաքին առնչվող իր խնդիրների լուծման համար: 

      Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց` 10,240 եվրո: 

      Կենտրոնը 2010 թի մատիցդեկտեմբերը գործեց “Ես քաղաքացիծրագրի շրջանակներում, որն իրականացվում էր ՔԶՀՀի և Քաունթերփարտ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացչություն կողմից` Նորվեգական կառավարության ֆինանսական աջակցությամբ: Իսկ արդեն 2011թին ծրագիրը շարունակվեց ևս 6 ամսով Քաունթերփարթ ինթերնեշնլի ֆինանսական աջակցությամբ: Եվ այդ 6 ամիսների ընթացքում ավելի քան 250 քաղաքացի խորհրդատվություն ստացավ թեժ գծի միջոցով և առերես:

    • Կենտրոն դիմողների կողմից հաճախ տրվող հարցեր
  • Կամավորության նախաձեռնում-2010թ
    • 2010թ.-ի ապրիլից Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ)` Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության (ՊՀՔՀ) ՀԿ-ի, Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ի, ՀԿ կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի և Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանում Խաղաղության կորպուսի գործընկերությամբ և աջակցությամբ իրականացրել է Կամավորության նախաձեռնության ծրագիրը:

      Ծրագրի նպատակն էր Հայաստանի ողջ տարածքում բարձրացնել քաղաքացիական պատասխանատվությունը, կամավորության մասին իրազեկությունը և համայնքների բնակչության ներգրավվածությունը համայնքային ծառայության կամավորական աշխատանքներում:

      Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 30 համայնքներում, և ծրագրի իրականացման ընթացքում իրակացվեցին հետևյալ երեք հիմնական գործողությունները.

      • կամավորականության կառավարման եռօրյա սեմինար
      • համայնքային ծառայության շաբաթ
      • երիտասարդական ճամբարներ ու ֆորումներ

      Ծրագրի ընդհանուր տևողությունը 2010թ.-ի ապրիլից 2010թ.-ի հոկտեմբերն էր, այդ 6 ամիսների ընթացքում 30 համայնքների 106 ընտրված մասնակիցներ մասնակցեցին Կամավորների ղեկավարաման թեմայով աշխատանքային հանդիպումներին, 29 համայնքային ծառայության քարոզարշավներ իրակակացվեցին 27 համայնքներում, 38 տեղական ինքնակառավարման մարմիններ և 7 բիզնես կազմակերպություններ իրենց աջակցությունը ցուցաբերեցին Համայնքային ծառայության նախաձեռնություններրին:  Նաև նշված ժամանակահատվածում 5 հեռուստատեսային և 5 ռադիո հաղորդումներ հեռարձակվեցին` լուսաբանելով արվածը:

      Ծրագրի ընդհանուր  բյուջեն կազմեց` 9,800 ԱՄՆ դոլար: Ծրագիրը ֆինանսավորվեց Խաղաղության կորպուսի Հայաստանյան ներկայացուցչության կողմից:

  • Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոններ հանուն ժողովրդավարության զարգացման-2009-2010թթ
    • 2009 թվականի մայիսից Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ)` «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման (ՀԿ Կենտրոն) և «Գործընկերություն և Ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ների հետ համատեղ, նախաձեռնեց  «Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոններ հանուն ժողովրդավարության զարգացման» ծրագիրը, որն իրականացվեց «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» միջազգային կազմակերպության աջակցությամբ:

      Ծրագիրն ուղղված էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցների կարողությունների զարգացմանը` քաղաքացիական հասարակության դերակատարների և պետական իշխանության մարմինների միջև երկխոսության ընդլայնման միջոցով:

      Ծրագրի շրջանակներում հիմնադրվեց շահերի պաշտպանության (ՇՊ) ռեսուրս կենտրոններ Երևանում, Վանաձորում և Գորիսում, որոնք ծառայեցին ՔՀԿ-ների ՇՊ կարողությունների ինստիտուցիոնալացմանը,  ՇՊ կազմակերպությունների միջև փորձի փոխանակմանը,  պետական մարմինների հետ երկխոսության ձևավորմանը և եվրոպական քաղաքացիական հասարակության կառույցների հետ կապերի հաստատմանը` հանդիպումների, տեղեկատվության փոխանակման, վեբ-ֆորումների միջոցով: Ծրագրի շրջանակներում ստեղծվեց www.arc.am էլ. կայքը, որն ինքնատիպ բազա էր ռեսուրս կենտրոններում գրանցված ՔՀԿ-ների համար, հնարավություն էր մեկտեղ զետեղելու նրանց մասին տեղեկատվությունը: Ծրագրի ավարտից հետո ՔԶՀՀ-ն շարունակեց սեփական ռեսուրսներով պահել Կենտրոնը և փորձում է ալտերնատիվ ֆինանսական աղբյուրներ ներգրավել էլ. կայքի պահման և պարբերաբար թարմացման համար:

      Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց` 15,087  եվրո:

  • Հայաստանում համայնքային հիմնադրամի մոդելի մշակում-2009-2010թթ
    • 2009թ. հունվարից ՔԶՀՀ –ն, իր գործընկեր ՀԿ կենտրոն հյուսիս և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ –ների հետ համատեղ իրականացրել է «Հայաստանում համայնքային հիմնադրամի (հհ) մոդելի մշակում» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր WINGS Global Fund for Community Foundation կազմակերպության կողմից:

      Ծրագիրը միտված էր Հայաստանում ստեղծել անհրաժեշտ գիտելիքների և մասնագետների բազա, մշակել Հայաստանի պայմաններին համապատասխանող համայնքային հիմնադրամների մոդել և դրա ներմուծման ռազմավարություն, ինչպես նաև նախանշել 3 պոտենցիալ հհ նախաձեռնող խումբ և/կամ կազմակերպություն, որոնց հետ ՔԶՀՀ –ն կշարունակի իր աշխատանքները ծրագրի ավարտից հետո:

      Ծրագրի շրջանակներում ստեղծվել է Հայաստանում համանքային հիմնադրամների զարգացման աշխատանքային խումբ, որն իրականացրել է տեղեկությունների հավաքագրում  համանքային հիմնադրամների վերաբերյալ, այցելել է եվրոպական երկրների /Լիտվիա, Չեխիայի հանրապետություն/ հիմնադրամները և ստացված գիտելիքների և փորձի հիման վրա ստեղծել է Հայաստանի պայմաններին համապատասխան համայնքային հիմնադրամի մոդել:

      Բացի այդ, խմբի անդամները հետազոտել են ՀՀ տարբեր շրջանները և հանդիպումներ են ունեցել բազմաթիվ տեղական և միջազգային կառույցների հետ, ինչի արդյունքում նախանշվել են 5 համայնքներ, որտեղ աշխատանքներ կտարվեն մոդելի ներմուծման ուղղությամբ: Որպես ծրագրի արդյունք` հհ-ի մոդել մշակվեց  Հայաստանում կիրառելու համար:

      Ծրագրի ընդհանուր տևողությունն էր 2009թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, իսկ բյուջեն՝ 33,200 ԱՄՆ դոլար:

  • Էլեկտրոնային խորհրդարան-2008-2009թթ
    • «Էլեկտրոնային խորհրդարան» ծրագիրն իրականացվեց ՄԱԶԾ-ի և Քաունթերփարթ Ինթերնեյշնլի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար հասանելի դարձնել ՀՀ Ազգային ժողովի ծավալած գործունեությունը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով: ՔԶՀՀ-ն ծրագրի շրջանակներում «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հանրային մասնակցության խթանման  համար» խորագիրը կրող դասընթացներ է իրականացրել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Դասընթացի մասնակիցները ծանոթացան ՀՀ Ազգային ժողովի, Նախագահի և Կաավարության էլեկտրոնային կայքերի կառուցվածքին, տեղեկատվություն ստացան իշխանության երեք ճյուղերի գործառույթների մասին: «Էլեկտրոնային հաղորդակցության» օրեր կազմակերպվեցին նաև Հայաստանի մարզերի բնակիչների համար` նրանց հաղորդակից դարձնելով 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների հետ:

      Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց` 5,100 ԱՄՆ դոլար:

  • Ազգային ժողովի անդամների քվեարկության արդյունքներ- 2007                                                                                         
    • 2006թ-ի հունվարից ՔԶՀՀ-ն հանդես է եկել «Ազգային ժողովի անդամների քվեարկության արդյունքներ» նախաձեռնությամբ, որի նպատակն էր ապահովել Ազգային ժողովի քվեարկության արդյունքների հասանելիությունը քաղաքացիների, ԶԼՄ-ների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքական գործիչների և տարբեր ուժերի լայն շրջանակների համար, զարգացնել հմտություններ և մշակույթ, օգտագործել քվեարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: Նախաձեռնության շրջանակներում ՔԶՀՀ-ն իրականացրել է ԱԺ անդամների անհատական քվեարկությունների արդյունքների մոնիտորինգ և հավաքագրում, ինչպես նաև հավաքագրված տեղեկատվության վերլուծություն և տրամադրում:

    • 2007թ. ՔԶՀՀ նախաձեռնությունը՝ որպես դրամաշնորհային ծրագիր, աջակցություն ստացավ նորվեգական կառավարության կողմից: Այս ծրագրի շրջանակներում ՔԶՀՀ-ն շարունակեց անհատական քվեարկությունների հավաքագրումը և վերլուծությունը, ինչպես նաև հնարավորություն ստացավ տեղեկություններ տարածել նախաձեռնության վերաբերյալ: Ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը հետաքրքրված կազմակերպություններին և անհատներին տարբեր նախագծերի քվեարկության վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տրամադրումն էր:

      Դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո ՔԶՀՀ-ն շարունակում էր տվյալների հավաքագրման գործընթացը, երբ 2008թ-ի սեպտեմբերին դրամաշնորհ ստացավ ԱՄՆ դեսպանատան կողմից` «ԱԺ քվեարկություն» ծրագրի համար:  Տրամադրված դրամաշնորհի շրջանակներում ՔԶՀՀ-ն պատրաստել  և առցանցում է տեղադրել  տվյալների բազայի ինտերնետային տարբերակը` զուգահեռաբար բարձրացնելով հասարակության իրազեկության աստիճանը ԱԺ քվեարկության արդյունքների հասանելիության և օգտագործման վերաբերյալ: Էլեկտրոնային բազայի ստեղծմանն աջակցել է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Ծրագրի ֆինանսավորումն ավարտվել է 2009թ. դեկտեմբերին:

      ՔԶՀՀ-ի կողմից հավաքագրված քվեարկությունների տվյալները հասանելի են nav.cdpf.am կայքում:

  • ՀԿՀ կրթաթոշակների տրամադրում-2007-2010թթ
    • 2007թ-ի սեպտեմբերից մինչև 2010թ-ի սեպտեմբերը  ՔԶՀՀ-ն, համագործակցելով Հայ Կրթական Հիմնարկության հետ, տրամադրել է տեխնիկական աջակցություն պետական համալսարանների և ինստիտուտների ուսանողների կրթաթոշակների բաշխման և մոնիտորինգի շրջանակներում:

      ՔԶՀՀ-ի գործողությունները ներառում էին հայտարարությունների բաշխումը, հարց/պատասխան սեսիաների կազմակերպումը, դիմումների հավաքագրումն ու դրանց մուտքագրումը, ինչպես նաև ՔԶՀՀ-ն հետևում էր ընտրված ուսանողների առաջադիմությանը ողջ ուսումնական տարվա շրջանակներում: Այս երեք տարիների ընթացքում ՔԶՀՀ-ն տրամադրել և վերահսկել է 86 կրթաթոշակ:

      Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր` 3,000 ԱՄՆ դոլար: 

  • ՔԶՀՀ ինստիտուցիոնալ զարգացման ծրագիր 2006-2009թթ.
    • 2006թ. սեպտեմբերից Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացչության հետ կնքվել է ՔԶՀՀ ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի պայմանագիր: Ծրագիրը նպատակ ուներ խթանել ՔԶՀՀ-ի զարգացումը և տրամադրել նրան բավարար հնարավորություններ անցնելու հատուկ սերտիֆիկացում` միջազգային ստանդարտներին համապատասխանելու և մեծ դրամաշնորհային ֆոնդեր կառավարելու հնարավորության վերաբերյալ:

      Այս ծրագրի շնորհիվ ՔԶՀՀ-ն մեծ առաջընթաց է ունեցել՝ որպես հասուն կազմակերպություն և պրոֆեսիոնալ թիմ կայանալու գործում: Ծրագրի շնորհիվ աշխատակազմը մասնակցել է 50-ից ավելի զարգացման միջոցառումների, կազմակերպությունը հնարավորություն է ստացել մշակել է իր կարգերի և ընթացակարգերի ամբողջական համակարգը և կատարելագործել պլանավորման ու կառավարման իր հմտությունները: Բացի այդ, այս ծրագիրը նպաստեց ՔԶՀՀ ծառայությունների համակարգի մշակմանն ու կայացմանը: Որպես ծրագրային արդյունքի փայլուն դրսևորում` 2009թ-ին Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ՔԶՀՀ-ին շնորհվեց հավաստագիր` որպես կազմակերպական և ֆինանսական կառավարման, դրամաշնորհների ղեկավարման և ծառայությունների մատուցման միջազգային չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող կազմակերպություն: 

      Ծրագրի ընդհանուր ժամանակահատվածն էր` 2006թ. սեպտեմբերից մինչև 2009թ. օգոստոս ամիսը: Ծրագրի ընդհանուր բյուջեն է 19,200 ԱՄՆ դոլար:

  • Ընտրական ծրագրի դրամաշնորհների կառավարում 2006-2009թթ.
    • 2006թ-ի նոյեմբերին ՔԶՀՀ-ն սկսել է Ազգային Ժողովի ընտրությունների դրամաշնորհների կառավարման և տեխնիկական օժանդակության տրամադրման գործընթաց: Այս դրամաշնորհները տրամադրվել են ԱՄՆ ՄԶԳ-ի և բաշխվել Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության կողմից: Այս ծրագիրն ընդգրկեց 11 համապետական ծրագրեր, որոնք նախատեսում էին ընտրություններին վերաբերող հետազոտություններ, իրազեկություն և վերահսկողական արշավներ: Շնորհիվ ՔԶՀՀ-ի կատարողականության բարձր մակարդակի՝ 2007թ. հոկտեմբերին ծրագիրը երկարաձգվեց մինչև 2008թ. մայիս: Այն ընդգրկեց նախագահական ընտրությունների 10 դրամաշնորհներ, որոնք իրականացվեցին 15 կազմակերպությունների կողմից:

      2008 թ-ին ՔԶՀՀ-ն կողմից իրականացրեց նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար նախատեսված դրամաշնորհների բաշխում և կառավարում, դրամաշնորհները տրվեցին 4 դրամաշնորհառու կազմակերպություններին: Իսկ 2009թ-ին ՔԶՀՀ-ն իրականացրեց Երևանի ավագանու ընտրությունների մասին բնակչության իրազեկության աստիճանի բարձրացման և վերահսկման քարոզարշավներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց` 35,000 ԱՄՆ դոլար:

  • ՇՊ դրամաշնորհների կառավարում-2006-2009թթ.
    • 2006-2009թթ. ՔԶՀՀ-ն հանդիսացել է Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորում) պաշտոնական գործընկերը Արարատ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր մարզերում և Երևանում:

      Այս համագործակցության շրջանակներում մեր կողմից իրականացվել է Շահերի պաշտպանության դրամաշնորհների բաշխում և կառավարում, ինչպես նաև տրամադրվել է տեխնիկական աջակցություն ծրագրերն իրականացնող տեղական ՔՀԿ-ներին` ՇՊ ոլորտում իրենց կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով:

      Ծրագրի ընթացքում ՔԶՀՀ-ն բաշխել և ղեկավարել է շահերի պաշտպանության  42 դրամաշնորհներ 33 կազմակերպությանը: Դրամաշնորհների ընդհանուր բյուջեն կազմել է 132,692,053 դրամ: 

      Ծրագրի ընդհանուր տևողությունն էր 2006թ. սեպտեմբերից 2009թ. սեպտեմբերը, իսկ բյուջեն՝ 37,085,805 դրամ: