Մեր մասին

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կանոնադրական նպատակները հստակ են և ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության և համայնքների զարգացմանը, կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների աճին, տեղական հիմնախնդիրների և նմանատիպ այլ խնդիրների լուծմանը նպաստելուն: Հիմնադրամը ստեղծվել է 2006 (ՔԶՀՀ) թվականին Քաունթերփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: Իր ողջ գործունեության ընթացքում ՔԶՀՀ-ն իրականացրել է քաղաքացիական հասարակության զարգացման ավելի քան 245 ծրագիր, տրամադրել է ավելի քան 300 դասընթաց, իրականցրել է 9 հետազոտական, վերլուծական և գնահատման ծրագրեր և այլն: ՔԶՀՀ-ի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ դոնորների ու գործընկերների ցանկն ընդգրկում է բազմաթիվ տեղական և ավելի քան 10 միջազգային կազմակերպություններ, զարգացման գործակալություններ, պետական մարիններ և բիզնես կազմակերպություններ: ԱՄՆ ՄԶԳ-ն ՔԶՀՀ-ին շնորհել է հատուկ հավաստագիր՝ հաստատելով ՔԶՀՀ-ն որպես կազմակերպչական և ֆինանսական կառավարման, դրամաշնորհների ղեկավարման և ծառայությունների մատուցման միջազգային ստանդարտներին համապատասխանող կազմակերպություն:

ՔԶՀՀ-ի հիմնական շահառուն ու թիրախային խումբը կազմում են քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և համայնքները, որոնց համար ՔԶՀՀ-ն հետամտում է մշտապես պահպանել և զարգացնել ուսուցումների, խորհրդատվության, ինչպես նաև ծառայությունների մի ամբողջ շարք այլ տեսակների մատուցման և կորդինացման կենտրոնի (Hub-ի) իր դերը: ՔԶՀՀ-ն, որպես անմիջականորեն իրականացվող սոցիալական ձեռներեցություն, մատուցում է նաև վճարովի ուսուցողական և խորհրդատվական ծառայություններ, որոնց դիմաց կուտակված գումարները ՔԶՀՀ-ին հնարավորություն են տալիս լրացնել իր առաքելությունից բխող, ոլորտի զարգացման և սոցիալապես կարևոր նախաձեռնությունների տեսականին:

ավելին
mission-1

2009-ին ՔԶՀՀ-ին շնորհվեց Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ ՄԶԳ հավաստագիրը` որպես կազմակերպչական և ֆինանսական կառավարման, դրամաշնորհների ղեկավարման ավելին

mission-2

Մենք համագործակցություն ենք հաստատել Հայաստանի հյուսիսային և հարավային մարզերում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ, ինչը թույլ է տալիս ծածկել Հայաստանի ողջ տարածքը՝ ավելին

mission-3

Մեր դոնորներն ու հաճախորդներն են Քաունթերփարթ Ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչությունը, Նորվեգիայի կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայ Կրթական ավելին

mission-4

Իր առաքելությանը հավատարիմ` ՔԶՀՀ-ն իրականացրել է բազմազան ծրագրեր և մատուցել բազմապիսի ծառայություններ: Վերջին շրջանում կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 25 ծրագրեր և ավելին

mission-5

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանում քաղաքացիական ավելին

Քաղաքացիական զարգացման եվ

համագործակցության հիմնադրամ

Ծառայություններ

Նորություններ

Խորհրդատվական հանդիպում <<Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն>> նախագծի շահառու ՀԿ-ների հետ

Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող ‹‹Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն›› նախագծի շրջանակներում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ սոցիալական ձեռներեցության թեմաներով խորհրդատվական հանդիրպում, որի ընթացքում մասնագիտական խորհրդատվություն տրամադրվեց <<Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն>> նախագծի իրականացման ժամանակ ՀԿ-ների հետ համատեղ ընտրված մի շարք թեմաներով, ինչպիսիք են՝
• սոցիալական ձեռներեցության իրականացման իրավական կարգավորում,
• բիզնեսի արդյունավետ կառավարման գործիքներ,
• փոքրածավալ արտադրության տեխնոլոգիաներ,
• հաշվապահական հաշվառման ու հարկման տարբերակներ,
• ներկայումս նախագծվող Սոցիալական Ձեռներեցի Ձեռնարկ-ի մասին նախնական տեղեկատվություն (կհրապարակվի շուտով),
• Հայաստանի Սոցիալական Ձենարկությունների Ասոցիացիայի գործունեության և վերջինիս անդամագրվելու հնարավորությունների մասին:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակներն ու թեմաները, ինչպես նաև հետագա անելիքները:
Շահառու ՀԿ-ների ներկայացուցիչներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրեցին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, ՍՁ փորձագետ Կարեն Սարգսյանը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի հաշվապահ Ամալյա Գալստյանը, թաղիքագործության վարպետ Լալա Մնեյանը, Հայաստանի սոցիլական ձեռնարկությունների ասոցացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը:

                    

ավելին

Տեղի ունեցավ «ՔՀԿ-ԿԻ 2017, Հայաստան» զեկույցի շնորհանդեսը

Հոկտեմբերի 23-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը՝ ի դեմս ՔԶՀՀ փորձագետ Տաթևիկ Մարգարյանի, մի շարք հասարակական կազմակերպությունների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2017, Հայաստան» զեկույցը: Զեկույցի ամենամյա ներկայացմանը ներկա էր նաև USAID Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը: Վաշինգթոն. Համաձայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար հրապարակված 2017 CSOSI զեկույցի՝ հինգ երկրներ`Ադրբեջանը, Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը և Ռումինիան, արձանագրել են ընդհանուր կայունության անկում, մինչդեռ վեց այլ երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Սլովենիան և Ուկրաինան  արձանագրել են բարելավումներ: Համաձայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար հրապարակված Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի (CSOSI)՝ հրապարակման մեջ ներառված 24 երկրներից 12-ը ՔՀԿ ոլորտները կարգավորող իրավական դաշտում 2017 թ.արձանագրել են հետընթաց, չնայած տարածաշրջանում ՔՀԿ կայունության ինդեքսը շարունակում է էականորեն տարբերվել: Թեև CSOSI-ի վերջին մի քանի տարիների հրապարակումներում տարածաշրջանի ՔՀԿ ոլորտը լավ փաստաթղթավորված է, այնուամենայնիվ 2017թ. մի շարք երկրների՝ ինչպես արդեն երկար ժամանակ ռեպրեսիվ ռեժիմներով ղեկավարվողների, այնպես էլ Եվրամիության վաղեմի անդամների կառավարությունները ավելի ուշ խստացրել են ՔՀԿ ոլորտի նկատմամբ իրենց վերահսկողությունը: Բացի դրանից՝ 10 երկրներում  գրանցվել է հանրային ընկալման  ինդեքսի վատթարացում՝ արտացոլելով կառավարությունների և իշխանամետ ԶԼՄ-ների կողմից ՔՀԿ-ների հանդեպ աճող բացասական հռետորաբանությունը, հատկապես՝ իշխանություններին քննադատող ՔՀԿ-ների հանդեպ: Ոլորտային ենթակառուցվածքների մասով տարածաշրջանում ուսումնասիրված երկրների ավելի քան մեկ երրորդը, չնայած արտաքին դոնորական կախվածությանը, արձանագրել են բարելավում: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար CSOSI-ի տարածաշրջանային զեկույցը, որը հրապարակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), FHI 360-ի, Ոչ առևտրային կազմակերպությունների իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) և յուրաքանչյուր մասնակից երկրի գործընկերների հետ համագործակցության արդյունքում, գնահատում է ՔՀԿ ոլորտների կարգավիճակը տարածաշրջանի 24 երկրներում: Այս տարվա հրապարակումը վերաբերում է 2017 օրացուցային տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներին: 21-րդ տարվա ընթացքում CSOSI-ն  ուսումնասիրում է ՔՀԿ ոլորտի ընդհանուր կայունությունը՝ հաշվի առնելով վերջինիս բնորոշ յոթ հիմնական հարթությունները` իրավական միջավայր, կազմակերպական կարողություններ, ֆինանսական կայունություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածք և հանրային ընկալում: Յուրաքանչյուր երկրի համար տարածաշրջանային զեկույցը տալիս է միավորներ, ինչպես նաև բացատրում է յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի ընդհանուր միտումները և զարգացումները:

Հայաստանի 2017թ. CSOSI զեկույցի պատրաստման համար ՔԶՀՀ-ն համագործակցել է FHI 360-ի հետ:

Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2017, Հայաստան»

“Civil Society Organization Sustainability Index 2017 for Armenia”

ավելին

Ամառային հանգիստ <<Ծիծեռնակ>> ճամբարում

Հուլիսի 2-12-ը Վանաձորի <<Ծիծեռնակ>> ճամբարում երկու հերթափոխով իրենց ամառային հանգիստն անցկացրին Նոյեմբերյան, Իջևան և Մեծամոր քաղաքների 10-15 տարեկան շուրջ 60 երեխաներ, ովքեր ներառված են <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրում: Երեխաների ճամբարային հանգիստն ուղեկցվեց մշակութային հետաքրքիր իրադարձություններով, սպորտային խաղ-մրցույթներով, արշավներով, ինչպես նաև ուսուցողական դասընթացով:

Դասընթացավար Լիլիթ Մուրադյանի օգնությամբ երեխաները ձեռք բերեցին նոր ու օգտակար գիտելիքներ ինքնաճանաչում, նպատակների սահմանում, միջանձնային կոնֆլիկտներ, հանդուրժողականություն, գենդեր, պատասխանատվություն, առողջ ապրելակերպ թեմաների մասին:

Խմբային և անհատական աշխատանքների, դերային խաղերի, քննարկումների ու վարժությունների միջոցով իրականացող այս դասընթացի նպատակն էր խթանել երեխաների ինքնաճանաչումն ու ինքնազարգացումը, նպաստել նրանց ինքնաբացահայտմանը և ինքնավստահության ամրապնդմանը, հասկանալ, թե ինչ են կոնֆլիկտը, գենդերը, բռնությունը, խթանել պատասխանատու վարքագծի ձևավորմանը, նպաստել ստեղծագործական մտածողության զարգացմանը: Դասընթացն ավարտվեց ամփոփիչ վիկտորինայով, որի արդյունքում հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի համագործակցության արդյունքում իրականացող այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից և իրականանում է <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>>  ծրագրի աջակցությամբ, նպատակաուղղված  է Տավուշի մարզի Իջևան ու Նոյեմբերյան և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքների խոցելի ընտանիքների ավելի քան 150 երեխաների ներգրավել մշակութային կյանքին, զարգացնել նրանց ստեղծագործական ներուժը և ապահովել նրանց ներառումը համայնքում:

 

ավելին