Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կայացավ #Քաղաքացիական_զարգացման_և_համագործակցության_հիմնադրամի (#CDPF) կողմից մշակված և #ԱՄՆ_Միջազգային_Զարգացման_Գործակալության (#USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան» թվով 24-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով) ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև #USAID_Armenia-ի տնօրեն Ջոն Ալեյոն:
Արդեն 7-րդ անգամն է, որ #ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։
Զեկույցի ներկայացմանը ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ 2020 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար՝ պայմանավորված Քովիդ-19-ով և հատկապես՝ 44-օրյա աղետալի պատերազմով, ինչն իր էական ազդեցությունն է թողել նաև ՔՀԿ ոլորտի վրա:
ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2020 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․
1․Իրավական միջավայր,
2․ Կազմակերպական կարողություններ,
3․ Ֆինանսական կայունություն,
4․ Շահերի պաշտպանություն,
5․ Ծառայությունների մատուցում,
6․ Ոլորտային ենթակառուցվածքներ,
7․ Հանրային ընկալում։
Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան>>
“Civil Society Organization Sustainability Index 2020 for Armenia“
back to all newsThis website is made possible by the support of the American people through the USAID, within the framework of the "CSO DePo: Civil Society Development Program''. The contents of this website are the sole responsibility of the authors and do not necessary reflect the views of USAID or the United States Government.