News

02-13-2019

Տեղի ունեցավ Հայկական բիզնես կոալիցիայի առաջին ընդհանուր ժողովը

Փետրվարի 12-ին «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի ենթադրամաշնորհառու կազմակերպության՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) ընդհանուր ժողովը, որին ներկա էին ՀԲԿ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը և ՓՄՁ համագործակցության ասոցացիայի հիմնադիր Հակոբ Ավագյանը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Կարեն Զադոյանը, Հակոբ Ավագյանը և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը, ով ներկայացրեց նաև «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի համառոտ նկարագիրը, նպատակները և խնդիրները:

Կարեն Զադոյանը նշեց, որ որ կոալիցիայի կազմումը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչներին մեկ տեղ հավաքել, ինչը հզոր ձայն կունենա ոչ միայն կառավարության հետ երկխոսության, հանրային քաղաքականությունների վրա ազդելու համար, այլև այլ դոնոր կազմակերպություններից աջակցություն ստանալու համար: Սա կոալիցիային թույլ կտա առաջիկայում մասնակցել ոլորտային բարեփոխումներին:

Ըստ Կարեն Զադոյանի՝ կոալիցիայի զարգացման համար 3 բան է անհրաժեշտ՝ ուժեղ անդամություն, հստակ տեսլական և կառուցողական երկխոսության համար անհրաժեշտ ուժեղ փորձագիտություն, որպեսզի կարողանա հանրային քաղաքականությունների վրա հստակ ազդեցությունուն ունենալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի առանձնահատկությունները, նպատակները, հնարավորությունները, գործունեության ֆորմատը և քայլերը, սպասվող արդյունքները և հեռանկարային ակնկալիքները:

Որոշում ընդունվեց հաստատել կոալիցիայի գործունեության կանոնակարգը, որը երկշաբաթյա ժամկետում հնարավոր է խմբագրական փոփոխությունների ենթարկվի, մասնավորապես՝ կոալիցիայի անդամակցության և նպատակների սահմանման հարցերում:

Անցկացված քվեարկության արդյունքում ձայների մեծամասնության շնորհիվ ՀԲԿ քարտուղարության դերը ստանձնեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը: Ընտրվեց 9 անդամ կազմակերպություններից բաղկացած ՀԲԿ խորհուրդ, որին հետագայում հնարավոր է միանան ևս 2 կազմակերպություններ: Քվեարկության արդյունքում ՀԲԿ խորհրդի նախագահ ընտրվեց Փոքր և միջին բիզնեների հիմնադրամի նախագահ Գագիկ Պողոսյանը:

Գագիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերների կողմից ցուցաբերված մեծ վստահության և իրեն միաձայն խորհրդի նախագահ ընտրելու համար:

– Սա մեծ պատասխանատվություն է, բայց ես հուսով եմ և համոզված եմ, որ ներգրավված բոլոր կազմակերպությունները կօգնեն ինձ անել այնպես, որ կոալիցիայի անունը հնչի բոլոր հարթակներում, այլապես կառույցի գոյությունը իմաստ չի ունենա: Մենք հավաքվել ենք մեր ուժերը համատեղելու համար: Կոալիցիան պետք է իր գործունեությունը արդյունավետ ծառայի, մանավանդ պետական-մասնավոր երկխոսության բոլոր հարթակներում,-ասաց Գագիկ Պողոսյանը:

«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից  ֆինանսավորվող՝    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):

 

                 

02-01-2019

Ստորագրվեց ենթադրամաշնորհի հանձնման համաձայնագիր

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> նախաձեռնության <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ծրագրի շրջանակներում 2018թ. դեկտեմբերի 20-ին սկիզբ դրած  <<Հայկական Բիզնես Կոալիցիա>>-ի (այսուհետ՝ ՀԲԿ) զարգացման և կարողությունների հզորացման նպատակով հունվարի 31-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի  միջև կնքվեց ենթադրամաշնորհային պայմանագիր՝ 8,5 մլն դրամի չափով:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

<<Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում>> ծրագրի նպատակն է ստեղծել Հայաստանի բիզնես ոլորտի զարգացման աջակցմանն ուղղված ամուր և հեռանկարային պլատֆորմ: ՀԲԿ-ն կարևոր դերակատարում կունենա բիզնես միջավայրի կարգավորման բարելավման, ներկայումս նախաձեռնվող <<տնտեսական հեղափոխության>> աջակցման, ինչպես նաև համապատասխան հանրային քաղաքականությունների մշակման հետ առնչվող գործընթացներում՝ հանդիսանալով հանրության, բիզնեսի և կառավարության, նաև շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների հետ հաղորդակցման ու բիզնես ոլորտի շահերի պաշտպանության ակտիվ և արդյունավետ կառույցներից մեկը:

 

     

01-18-2019

Կայացավ «ՔՀԿ-ԿԻ 2018, Հայաստան» զեկույցի փորձագիտական խմբի հանդիպումը

Հունվարի 16-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցան Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության 2018թ. ինդեքսի գնահատման փորձագիտական խմբի քննարկումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագետների նշած գնահատականներն ու հիմնավորումները, ընդհանուր համաձայնությամբ սահմանվեցին «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018, Հայաստան» զեկույց 7 տարբեր հարթություններով գնահատականները (իրավական միջավայր, կազմակերպչական կարողություններ, ֆինանսական կենսունակություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածք և հանրային ընկալում):

 2010 թվականից ի վեր Հայաստանում ՔՀԿ-ԿԻ վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմամբ, վերլուծությամբ և զեկույցի պատրաստմամբ զբաղվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ վաշինգթոնյան գրասենյակի ֆինանսավորմամբ: 
Հայաստանի 2018թ. CSOSI զեկույցի պատրաստման համար ՔԶՀՀ-ն համագործակցում FHI360-ի հետ: 

 

                

12-25-2018

Ամանորյա տոնավաճառ ԷՕՆ-ում

Դեկտեմբերի 22-ին ԷՕՆ-ում տեղի ունեցավ ամանորյա տոնավաճառ, որին առաջին անգամ մասնակցեցին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹CSO DePo ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> նախագծի 8 շահառու ՀԿ-ներ՝ <<Հայկական ճամբար>> ՀԿ-ն, <<Շողեր>> մանկապատանեկան կենտրոնը, <<Կենաց տուն>>, <<Մարտունու կանանց համայնքային խորհուրդ>>, <<Ծաղկած նշենի>> ՀԿ-ները, <<Արգինա>> մշակութային հասարակական կազմակերպությունը, <<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> ՀԿ-ն, Արմավիրի թեմի Քարակերտի <<Գրիգոր Նարեկացի>> հոգևոր-մշակութային կենտրոնը: 

ՀԿ-ների անդամները ներկաներին և գնորդներին ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները՝ թաղիքե բազմազան իրեր, զարդեր, նկարներ, քանդակներ, տարբեր նյութերից պատրաստված եղևնիներ, տոնածառի խաղալիքներ, զարդարանքի այլ պարագաներ, մուրաբաներ, չրեր, գաթաներ, թեյերի տեսականի և բազմաթիվ այլ իրեր:

Ամանորյա տոնավաճառն անցավ ուրախ ու մտեմիկ մթնոլորտում՝ երգ, հյուրասիրություն, հումոր ու, իհարկե, գնումներ:

Այս միջոցառումն անցկացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

                            

12-24-2018

ՓՄՁ ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվում է շահագրգիռ բոլոր խմբերի մասնակցությամբ

Առաջին անգամ Հայաստանում ՓՄՁ ոլոտի զարգացման ռազմավարությունը մշակվում է շահագրգիռ բոլոր խմբերի ակտիվ մասնակցությամբ:
2018 թ դեկտեմբերի 20-ին Իբիս հյուրանոցում կայացած հանդիպումը ոլորտի խնդիրներին ու դրանց լուծումներին ուղղված հերթական մասնակցային քննարկումն էր, որի ժաանակ ստորագրվեց նաև «Հայկական բիզնես կոոալիցիայի» ստեղծման հուշագիրը՝ բիզնես անդամություն ունեցող և բիզնսին աջակցություն տրամադրող ՀԿ-ների միավորմամբ:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, ով կարևորեց Կառավարություն-Մասնավոր հատված երկխոսության խորացումը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ԿՀ-ի նախագահ Տիգրան Գասպարյանը և «Շիրակի առևտրաարդյունաբերական պալատ» նախագահ Կարեն Պետրոսյանը:
Հանդիպան առաջին մասում Տիգրան Գասպարյանը ներկայացրեց «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին հաջորդեցին օրենսդրության մասնակիցների բարելավմանն ուղղված առաջարկությունները, ինչպես նաև անցկացվեցին հարց ու պատասխան, քննարկումներ, իսկ վերջում ամփոփվեցին հնչեցված կարծիքները:
«ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում մշակված «ՀՀ ՓՄՁ ոլորտի զարգացման 2016-2018 թվականների ռազմավարության գնահատում» հետազոտության արդյունքները:
Town Hall ֆորմատով քննարկումներ իրականացվեցին ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարության հարցերի շուրջ:
Միջոցառման ավարտին կնքվեց «Հայկական բիզնես կոալիցիայի» ստեղծման հուշագիր, որին անդամակցվելու ցանկություն հայտեցին հետևյալ կազմակերպությունները՝

Հայկական գործարարություն փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցացիա ՀԿ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
Եվրոպական Բիզնես Ասոցիացիա (EBA)
Հայաստանում Ամերիկյան Առևտրի Պալատ
Հայ-Բրիտանական Գործարարության Պալատ (ABBC)
Բիզնեսի աջակցության կենտրոն (BSC)
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա
Հայաստանի վաճառականների միություն ՀԿ
Նորարարության աջակցման և հետազոտություների կետրոն (CIPR/AUA)
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա
ՓՄՁ ԶԱԿ
<Համայնքների ֆինանսիստների միավորում> հասարակական կազմակերպություն
Հայաստանի Ջերմոցային ասոցիացիա հասարակական կազմակերպություն (ՀԿ)
Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա ՀԿ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առևտրարդյունաբերական պալատ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առևտրարդյունաբերական պալատ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատ
Բիզնեսի աջակցման գրասենյակ (BSO)
ՓՄՁ համագործակցության ասոցիացիա
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ (CDPF)
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա ՀԿ (ՀՍՁԱ)
 «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման ՀԿ
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա
Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն
Զարգացման սկզբունքներ ՀԿ 

Հանդիպումը հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրով տրամադրված «ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհի շրջանակներում:

 

                               

11-19-2018

Գյումրի և Գավառ քաղաքներում բացվեցին բիզնես հաշտարարի գրասենյակներ

Նոյեմբերի 16-ին Գյումրի և Գավառ քաղաքներում բացվեցին բիզնես հաշտարարի գրասենյակներ, ինչն իր բնույթով նորարարական նախաձեռնություն է Հայաստանում:
Գրասենյակների բացման նպատակը մեկն է՝ վեր հանել փոքր և միջին ձեռնարկատիրությունների խնդիրներն ու բողոքները, նախնական վերլուծության ենթարկել, առաջարկություններ ներկայացնել, ուղղորդել, անհրաժեշտ փաստաթղթեր կազմել և այլն:
Ինչպես հայտնի է՝ ՓՄՁ-ներն ունեն իրենց շահերի և իրավունքների անվճար պաշտպանության կարիք, ինչի մասին վկայում են այս ոլորտում գործող ՀԿ-ներն ու փաստաբանական կազմակերպությունների շրջանում արված հարցումները:Շահերի և իրավունքների պաշտպանության առումով հատկապես խոցելի են սոցիալական ձեռնարկությունները և կանանց կողմից ստեղծված բիզնեսները, որոնք, գործելով ձեռնարկատիրական դաշտում և ունենալով բիզնեսին բնորոշ բոլոր խնդիրները, միևնույն ժամանակ իրենց առջև ունեն շատ կարևոր սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտություն (բախվում են վերաբերմունքային ու արժեքային կարծրատիպերի, ավելի պակաս վճարունակ են իրենց շահերի պաշտպանության առումով և այլն):
Ելնելով միջազգային փորձից, որը մատնանշում է ՓՄՁ-ների շահերի և իրավունքների արտադատարանական ինստիտուտների արդյունավետությունը, բիզնես հաշտարարի գրասենյակների առկայությունը մեր երկրում ևս կարող է զգալի օգուտ բերել ոլորտին:
Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակների հիմնումն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականցացնում է «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատը» իր գործընկերներ «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի», «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի», «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի, «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Գործարար աջակցության գրասենյակի» հետ համատեղ:
     

10-05-2018

Խորհրդատվական հանդիպում <<Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն>> նախագծի շահառու ՀԿ-ների հետ

Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող ‹‹Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն›› նախագծի շրջանակներում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ սոցիալական ձեռներեցության թեմաներով խորհրդատվական հանդիրպում, որի ընթացքում մասնագիտական խորհրդատվություն տրամադրվեց <<Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն>> նախագծի իրականացման ժամանակ ՀԿ-ների հետ համատեղ ընտրված մի շարք թեմաներով, ինչպիսիք են՝
• սոցիալական ձեռներեցության իրականացման իրավական կարգավորում,
• բիզնեսի արդյունավետ կառավարման գործիքներ,
• փոքրածավալ արտադրության տեխնոլոգիաներ,
• հաշվապահական հաշվառման ու հարկման տարբերակներ,
• ներկայումս նախագծվող Սոցիալական Ձեռներեցի Ձեռնարկ-ի մասին նախնական տեղեկատվություն (կհրապարակվի շուտով),
• Հայաստանի Սոցիալական Ձենարկությունների Ասոցիացիայի գործունեության և վերջինիս անդամագրվելու հնարավորությունների մասին:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակներն ու թեմաները, ինչպես նաև հետագա անելիքները:
Շահառու ՀԿ-ների ներկայացուցիչներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրեցին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, ՍՁ փորձագետ Կարեն Սարգսյանը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի հաշվապահ Ամալյա Գալստյանը, թաղիքագործության վարպետ Լալա Մնեյանը, Հայաստանի սոցիլական ձեռնարկությունների ասոցացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը:

Այս հանդիպումն անցկացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

                  

10-24-2018

Տեղի ունեցավ «ՔՀԿ-ԿԻ 2017, Հայաստան» զեկույցի շնորհանդեսը

Հոկտեմբերի 23-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը՝ ի դեմս ՔԶՀՀ փորձագետ Տաթևիկ Մարգարյանի, մի շարք հասարակական կազմակերպությունների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2017, Հայաստան» զեկույցը:
Զեկույցի ամենամյա ներկայացմանը ներկա էր նաև USAID Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը:

Վաշինգթոն. Համաձայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար հրապարակված 2017 CSOSI զեկույցի՝ հինգ երկրներ`Ադրբեջանը, Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը և Ռումինիան, արձանագրել են ընդհանուր կայունության անկում, մինչդեռ վեց այլ երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Սլովենիան և Ուկրաինան  արձանագրել են բարելավումներ:

Համաձայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար հրապարակված Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի (CSOSI)՝ հրապարակման մեջ ներառված 24 երկրներից 12-ը ՔՀԿ ոլորտները կարգավորող իրավական դաշտում 2017 թ.արձանագրել են հետընթաց, չնայած տարածաշրջանում ՔՀԿ կայունության ինդեքսը շարունակում է էականորեն տարբերվել: Թեև CSOSI-ի վերջին մի քանի տարիների հրապարակումներում տարածաշրջանի ՔՀԿ ոլորտը լավ փաստաթղթավորված է, այնուամենայնիվ 2017թ. մի շարք երկրների՝ ինչպես արդեն երկար ժամանակ ռեպրեսիվ ռեժիմներով ղեկավարվողների, այնպես էլ Եվրամիության վաղեմի անդամների կառավարությունները ավելի ուշ խստացրել են ՔՀԿ ոլորտի նկատմամբ իրենց վերահսկողությունը: Բացի դրանից՝ 10 երկրներում  գրանցվել է հանրային ընկալման  ինդեքսի վատթարացում՝ արտացոլելով կառավարությունների և իշխանամետ ԶԼՄ-ների կողմից ՔՀԿ-ների հանդեպ աճող բացասական հռետորաբանությունը, հատկապես՝ իշխանություններին քննադատող ՔՀԿ-ների հանդեպ: Ոլորտային ենթակառուցվածքների մասով տարածաշրջանում ուսումնասիրված երկրների ավելի քան մեկ երրորդը, չնայած արտաքին դոնորական կախվածությանը, արձանագրել են բարելավում:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար CSOSI-ի տարածաշրջանային զեկույցը, որը հրապարակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), FHI 360-ի, Ոչ առևտրային կազմակերպությունների իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) և յուրաքանչյուր մասնակից երկրի գործընկերների հետ համագործակցության արդյունքում, գնահատում է ՔՀԿ ոլորտների կարգավիճակը տարածաշրջանի 24 երկրներում: Այս տարվա հրապարակումը վերաբերում է 2017 օրացուցային տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներին: 21-րդ տարվա ընթացքում CSOSI-ն  ուսումնասիրում է ՔՀԿ ոլորտի ընդհանուր կայունությունը՝ հաշվի առնելով վերջինիս բնորոշ յոթ հիմնական հարթությունները` իրավական միջավայր, կազմակերպական կարողություններ, ֆինանսական կայունություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածք և հանրային ընկալում: Յուրաքանչյուր երկրի համար տարածաշրջանային զեկույցը տալիս է միավորներ, ինչպես նաև բացատրում է յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի ընդհանուր միտումները և զարգացումները:

Հայաստանի 2017թ. CSOSI զեկույցի պատրաստման համար ՔԶՀՀ-ն համագործակցել է FHI 360-ի հետ:

Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2017, Հայաստան»

“Civil Society Organization Sustainability Index 2017 for Armenia”

07-13-2018

Ամառային հանգիստ <<Ծիծեռնակ>> ճամբարում

Հուլիսի 2-12-ը Վանաձորի <<Ծիծեռնակ>> ճամբարում երկու հերթափոխով իրենց ամառային հանգիստն անցկացրին Նոյեմբերյան, Իջևան և Մեծամոր քաղաքների 10-15 տարեկան շուրջ 60 երեխաներ, ովքեր ներառված են <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրում: Երեխաների ճամբարային հանգիստն ուղեկցվեց մշակութային հետաքրքիր իրադարձություններով, սպորտային խաղ-մրցույթներով, արշավներով, ինչպես նաև ուսուցողական դասընթացով:

Դասընթացավար Լիլիթ Մուրադյանի օգնությամբ երեխաները ձեռք բերեցին նոր ու օգտակար գիտելիքներ ինքնաճանաչում, նպատակների սահմանում, միջանձնային կոնֆլիկտներ, հանդուրժողականություն, գենդեր, պատասխանատվություն, առողջ ապրելակերպ թեմաների մասին:

Խմբային և անհատական աշխատանքների, դերային խաղերի, քննարկումների ու վարժությունների միջոցով իրականացող այս դասընթացի նպատակն էր խթանել երեխաների ինքնաճանաչումն ու ինքնազարգացումը, նպաստել նրանց ինքնաբացահայտմանը և ինքնավստահության ամրապնդմանը, հասկանալ, թե ինչ են կոնֆլիկտը, գենդերը, բռնությունը, խթանել պատասխանատու վարքագծի ձևավորմանը, նպաստել ստեղծագործական մտածողության զարգացմանը: Դասընթացն ավարտվեց ամփոփիչ վիկտորինայով, որի արդյունքում հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի համագործակցության արդյունքում իրականացող այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից և իրականանում է <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>>  ծրագրի աջակցությամբ, նպատակաուղղված  է Տավուշի մարզի Իջևան ու Նոյեմբերյան և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքների խոցելի ընտանիքների ավելի քան 150 երեխաների ներգրավել մշակութային կյանքին, զարգացնել նրանց ստեղծագործական ներուժը և ապահովել նրանց ներառումը համայնքում:

06-28-2018

Հայաստանի ազգային պատկերասրահում այս անգամ Մեծամոր քաղաքի երեխաներն են

Հունիսի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահի այցելունները Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի կողմից իրականացող <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրում ընդգրկված երեխաներն էին՝ այս անգամ Մեծամոր համայնքից:

Էքսկուրսավար տիկին Անգինը երեխաներին ներկայացրեց 6-20-րդ դարերի հայկական կերպարվեստն արտացոլող բարձրարժեք ստեղծագործությունները: Այստեղ Երեխաները հնարավորություն ունեցան տեսնելու այնպիսի անվանի հայ նկարիչների բնօրինակ աշխատանքները, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը և մի շարք այլ մեծանուն արվեստագետներ:

Այցը բացառիկ էր նրանով, որ երեխաները հնարավորություն ունեցան ներկա գտնվել հռչակավոր հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված <<Մինաս. հին ու բոլորովին նոր>> անունը կրող ցուցադրությանը և տեսնել նկարչի արտասովոր երևակայության ու գույների խաղի միախառնումից ծնված գեղեցիկ ստեղծագործությունները:

Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>> ծրագրի աջակցությամբ իրականանող <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> նախագիծը, որի նպատակն է Նոյեմբերյան, Իջևան և Մեծամոր համայնքների խոցելի ընտանիքների երեխաներին ներառել իրենց համայնքների սոցիալ-մշակութային կյանք, այս ճանաչողականան էքսկուրսիաների օգնությամբ երեխաներին հնարավորություն է տալիս հաղորդակից դառնալ իրենց ազգային մշակույթին, ճանաչել հայ անվանի արվեստագետներին ու նրանց աշխատանքները: