CSE Informer

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի  <<ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն>> դրամաշնորհի շրջանակներում ՔԶՀՀ-ն ստեղծել է <<Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն>>, որի նպատակն է տեխնիկական աջակցություն տրամադրել Արմավիր, Գեղարքունիք և Լոռի մարզերում հասարակական կազմակերպությունների սոցիալական ձեռներեցության նախաձեռնություններին:

Սույն ծրագրի շրջանակներում ՔԶՀՀ-ն համագործակցություն է հաստատել Գեղարքունիքի մարզում գործող <<Համայնքների զարգացում և քաղաքացիական հասարակություն>>, <<Հայկական ճամբար>> և <<Մարտունու կանանց համայնքային խորհուրդ>> ՀԿ-ների, Լոռու մարզում գործող <<Շողեր>> մանկապատանեկան կենտրոն ԲՀԿ-ի, <<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> և <<Արգինա>> ՀԿ-ների, Արմավիրի մարզում գործող <<Ծաղկած նշենի>>, <<Ընտանիք և համայնք>> և <<Արմավիրի զարգացման կենտրոն>> ՀԿ-ների հետ: Ծրագրի միջոցով Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամն այս ՀԿ-ներին տրամադրում է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն. բիզնեսի կազմակերպման, վարման և իրավական հարցերի շրջանակներում ուսուցումներ և խորհրդատվություններ:  Վաճառքի արդյունավետ միջոցների կիրառման, սոցիալական ձեռներեցության իրականացման իրավական կարգավորման, բիզնեսի արդյունավետ կառավարման գործիքների, փոքրածավալ արտադրության տեխնոլոգիաների և հաշվապահական հաշվառման ու հարկման տարբերակների  թեմաներով կազմակերպվել է լրացուցիչ ուսուցում, որին հրավիրված են եղել նաև սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

ՀԿ-ների հետ աշխատանքի արդյունքում կուտակված օգտակար նյութերը, քննարկման թեմաները, առաջարկությունները համակարգվել են, և դրանց հիման վրա նախատեսվում է կազմել ՍՁ աջակցման միասնական ձեռնարկ: