Announcements

09-28-2020

Azerbaijan’s Military Aggression against Artsakh violates all Norms of Humanitarian Law: Constructive Dialogue Network of Armenian CSOs

Early in the morning of 27 September, Azerbaijan violated the ceasefire and initiated large-scale air and artillery attacks along the whole border-line, resulting in dozens of casualties and significant losses in Artsakh (Nagorno-Karabakh). The civilian population of Martakert, Martuni, Stepanakert and other towns and villages, including a child, fell victim to the armed attack of Azerbaijan. The Vardenis community of the Gegharkunik region of the Republic of Armenia, as well as civilian infrastructures, including schools and houses, were targeted by the Azerbaijani military operations. In such circumstances, in clear violation of the Geneva Conventions and customary International Humanitarian Law, the military-political leadership of Azerbaijan has created a real threat to the life and health of women, children and the entire population of Artsakh.

 

At the same time, the involvement of Azerbaijan in the deployment of such a large amount of military arsenal, as well as a combination of a number of other evidences proves that this armed attack was planned by the latter with the support and participation of Turkey in advance.

 

This military aggression, in addition to gross violation of fundamental human rights and humanitarian norms, also violates internationally recognized values, which prioritize the right to life, the exclusion of all forms of discrimination, the prohibition of torture, and strongly condemn mass exterminations conditioned by national self-determination. Such armed aggression should not be tolerated; rather it should receive an adequate assessment and be strongly condemned by the international community.

 

Constructive Dialogue Network of Armenian CSOs expresses its readiness to support Artsakh and the Republic of Armenia with the aim of promoting the security of the people of Artsakh, the protection of human rights, and the re-establishment of regional stability and peace.

 

We, the representatives of the Armenian civil society, strictly condemn the military aggression of the military-political leadership of Azerbaijan against Artsakh, call on the international community – the UN, the Council of Europe, the European Union, the OSCE Minsk Co-Chairs, and other interested international organizations – to take urgent effective measures to stop the military aggression provoked by Azerbaijan towards Artsakh and to start a peaceful settlement of the issue exclusively through negotiations.

 

Governing Board of the Constructive Dialogue Network of Armenian CSOs։

 

  • “HamaZark” (“Community Development and Participatory Governance Union”) Coalition
  • Agricultural Alliance of Armenia
  • “CSOs for Sustainable and Transparent Energy Development” Coalition
  • “Partnership for Progress in Education” Coalition
  • Armenian Business Coalition
  • “Support for Probation” National Network
  • Coalition For Equal Rights
  • “WINNET Armenia” Network of Women Resource Centers
  • Inter-Regional Coalition dealing with the problems of Children with Disabilities
  • CSO Anti-Corruption Coalition of Armenia
  • Public Coalition for the Protection of Workers’ Rights
  • Coalition of Civil Society Organizations for the Development of Institutionalization of Social Advertising in Armenia.
  • Coalition for the Development of Local Self-Government System and Strengthening of Local Democracy in the Republic of Armenia
  • Multi-Stakeholder Social Protection Network
  • “Armenian Lawyers’ Association” organization implementing the Secretariat of Network
  •  

It should be added that the statement was adopted at the remote meeting of the Governing Board of the Constructive Dialogue Network of Armenian CSOs on 27-28 September, 2020.

 

Note. The CSO Constructive Dialogue Network of Armenia was established in February 2019 within the framework of the EU-funded “Commitment Constructive Dialogue” project (https://ccd.armla.am). The network currently unites 14 sectoral coalitions with about 250 CSOs. The mentioned Coalitions are multi-profile and represent different spheres, such as: justice, human rights, energy, agriculture, public finance management, economy, business, etc.

 28 September, 2020

09-19-2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Հայության հոգևոր արժեհամակարգի զարգացման և պետականության ամրապնդման համազգային աջակցման հարթակի ստեղծման մասին

Ներկայիս Հայաստանի տնտեսական և քաղաքական խիստ անկայուն ու վտանգավոր վիճակը, չավարտված պատերազմը, ահագնացող ներքին անհամերաշխությունը, երբեմն նույնիսկ ակնհայտ դավաճանական դրսևորումները, ինչպես նաև պետական կառավարման կարեւոր հարցերում իշխանւթյան անվճռականությունը շարունակաբար ծանրացնում են երկրում առկա խնդիրները։ Դրանց գումարած նաև արտաքին ուժերի ազդեցության խայտաբղետ խճանկարը, աշխարհաքաղաքական անբարենպաստ, հաճախ՝ ագրեսիվ նկրտումները լրջորեն բարդացնում են Հայաստանի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Միաբանության պակասը, հեղափոխական էական փոփոխությունների բացակայությունը, ժողովրդի մեջ հետզհետե աճող հիասթափությունն ու բողոքների նորանոր ալիքները էլ ավելի են կարեւորում իրավիճակին անկողմնակալ գնահատական տալու, կտրուկ և գործնական փոփոխություններ հնարավորինս արագ իրականացնելու անհրաժեշտությունը։
Իրավիճակը պահանջում է Հայաստանի և Սփյուռքի առողջ և շահագրգիռ ուժերի, քաղաքական, գիտական, տնտեսական, մասնագիտական և այլ ռեսուրսների շտապ միավորում, գործնական և արագ արձագանքման համակարգի ստեղծում։ Սակայն այդ ամենը կարող է լիարժեքորեն իրականացվել միայն հայության հետզհետե մոռացվող հոգևոր և մշակութային արժեհամակարգի վերականգնման և հանրայնացման հետ միաժամանակ՝ ապահովելու ձեռնարկվող նախաձեռնությունների հայրենասիրական ամուր հիմքը, կայունությունն ու հեռանկարային ակնկալիքները։
Փաստ է, որ և Հայաստանում և Սփյուռքում կան մտավոր, մշակութային, քաղաքական և այլ հզոր ռեսուրսներ, որոնք կարող են իրականացնել էական բարեփոխումներ, սակայն դրանք լայնորեն սփռված են, անհրաժեշտ մակարդակով չեն միավորված և ադյունավետ չեն օգտագործվում։ Հիմա արդեն հրամայական անհրաժեշտություն է դառնում կուսակցական, խմբային, հատվածական և այլ նեղ շահերից վեր հայության հոգեկերտվածքը պահող ինքնության առանցքի շուրջ ողջ հայության ներուժի միավորումը։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա։
Վանո Դադոյանի կոչի ներքո ձեւավորված նախաձեռնող խումբը ստեղծում է “Հայության հոգեւոր արժեհամակարգի զարգացման և պետականության ամրապնդման Համազգային Աջակցման Հարթակ” (այսուհետ՝ ՀԱՀ)։ Այն կհրավիրի, կմիավորի և կկազմակերպի մարդկային, մասնագիտական, նորարական և այլ հնարավոր ռեսուրսներ՝ հայության հոգևոր արժեհամակարգի զարգացման ու պետականության ամրապնդման, այդ թվում՝ Հայաստանի և Սփյուռքի կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված համազգային հաղորդակցման դաշտի ստեղծման, ուսումնասիրությունների, կարծիքների և լուծումների առաջարկման, քննարկումների, որոշումների կայացման և, վերջապես, գործնական քայլերի իրականացման նպատակով։
ՀԱՀ-ի հիմնական թեմաները ներառելու են հետևյալ նախաձեռնությունները․
1. Ազգային հոգևոր մոռացվող մշակույթի վերականգնում և հանրայնացում,
2. Ազգային պատմության կարևոր դրվագների ու մշակութային ավանդույթների բացահայտում, հրապարակում և տարածում,
3. Հայաստան – Սփյուռք միասնական հանրության ձևավորման նոր սկզբունքների և հնարավորությունների բացահայտում,
4. Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության էական բարելավմանն ուղղված նոր հնարավորությունների խրախուսում և աջակցում։
ՀԱՀ-ի գործունեության ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ կոնֆերենցիաներ, հանդիպումեր, անհատական դեմառդեմ, նաև վիդեո/ձայնային այլ կապերով քննարկումներ և այլն։ Այդ նպատակով ՀԱՀ-ը կունենա ինտերնետային մասնագիտացված կայք (հաղորդակցման կենտրոն՝ Hub) և սոցիալական ցանցերում ակտիվ ներկայություն։ Ակնկալվում է, որ իր նպատակների շրջանակներում հետզհետե կընդլայնվի ՀԱՀ-ի թեմաների բազմազանությունը, երևան կգան և կիրականացվեն նոր նախաձեռնություններ։
ՀԱՀ-ի ստեղծման, գաղափարական հենքի ձևավորման, ինչպես նաեւ գործունեության առաջին փուլի իրականացման նպատակով բարյացակամ աջակցություն է տրամադրվում մեր ամերիկաբնակ ազգասերների կողմից։ Հուսով ենք, որ իր գործունեության և արդյունքների շնորհիվ ՀԱՀ-ը Հայաստանից և Սփյուռքից կունենա բազմաթիվ այլ աջակիցներ ևս։
ՀԱՀ-ի գործունեության մասին լրացուցիչ և ավելի մանրամասն տեղեկությունները շուտով կհրապարակվեն։
ՀԱՀ նախաձեռնող խումբ
16 սեպտեմբերի 2020թ․
02-26-2019

Փնտրում ենք բրենդավորման մասնագետ

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF) փնտրում է բրենդավորման մասնագետ, ով նախագծելու և կազմակերպելու է <Հայկական բիզնես կոալիցիա> (ՀԲԿ) նախաձեռնության բրենդավորման, ընթացիկ աշխատանքների լուսաբանման և հանրային կապերի զարգացման աշխատանքները: Բրենդավորման մասնագետը ղեկավարելու է նաև ՀԲԿ ինտերնետային կայքի և սոցիալական ցանցերում ՀԲԿ էջի ստեղծման և հաղորդակցման աշխատանքները:

 

Բրենդավորման մասնագետը աշխատելու է ոչ լրիվ հաստիքով՝ նախապես պայմանավորված ժամանակացույցով:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

 

  • համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • բրենդավորման և PR աշխատանքների առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
  • սոցցանցերի վարման, ինտերնետային կայքի օպտիմիզացման և առաջխաղացման փորձ:

 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ներն ուղարկել gagik.vardanyan@cdpf.am էլ. հասցեին: Դիմելու վերջնաժամկետը 07 մարտի 2019թ.:

02-26-2019

Փնտրում ենք վեբ-կայք նախագծող և պատրաստող գործընկեր

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF) փնտրում է ինտերնետային կայքի նախագծման համար փորձառու գործընկեր: Անհրաժեշտ է <Հայկական բիզնես կոալիցիա> նախաձեռնության համար ինտերնետային կայք, հետևյալ նվազագույն պայմաններով՝ (հայերեն և անգլերեն), շարժական սարքավորումներին հարմարեցված Responsive ⁄ ադապտիվ դիզայն, բաժանորդագրության մոդուլի մշակում՝ mailchimp համակարգին կից, մեկնաբանությունների անհատական համակարգ:

Հետաքրքրվածներին խնդրում ենք մինչև 2019թ. մարտի 7-ը, ժամը 15:00 gagik.vardanyan@cdpf.am հասցեին ուղարկել գնառաջարկ՝ ստորև բերված ձևաչափով: Խնդրում ենք ծառայության գինը ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ:

 

 

ԳՆԱՌԱՋԱՐԿ

ուժի մեջ է մինչև……………….

 

 

  1. Կազմակերպության անունը՝
  2. ՀՎՀՀ՝
  3. Հասցե՝
  4. Հեռախոս/Էլ.փոստ՝
  5. Պատասխանատու անձ  (անուն/պաշտոն)՝
  6. Աշխատանքների կատարման ժամկետ, մինչև՝
  7. Ծառայության գինը՝ ………………………………ՀՀ դրամ (առանց ԱԱՀ)
  8. Գնառաջարկի լրացման ամսաթիվ՝      ……/……/ 2019թ.
08-15-2018

Հանդիպում-քննարկում Սոցիալական ձեռներեցության՝ ընդհանուր հետաքրքրություն առաջացրած թեմաների վերաբերյալ

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող ‹‹Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն›› նախագծի իրականացման շրջանակներում ծրագրի շահառու ՀԿ-ներին օգոստոսի 21-ին ժամը 12:00-ին հրավիրում է մասնակցելու ՔԶՀՀ գրասենյակում (Երևան, Չարենցի 1, 208 սենյակ) տեղի ունեցող հանդիպմանը, որի ընթացքում փորձագետների կողմից կտրվի խորհրդատվություն հետևյալ թեմաների վերաբերյալ՝ սոցիալական ձեռներեցության  իրականացման իրավական կարգավորում, բիզնեսների արդյունավետ կառավարման գործիքներ, արտադրության տեխնոլոգիաներ, հաշվապահական հաշվառում ու հարկման տարբերակներ, ինչպես նաև կխոսվի Հայաստանի Սոցիալական Ձենարկությունների Ասոցիացիայի գործունեությանը և վերջինիս անդամագրվելու հնարավորությունների մասին: Հանդիպման ընթացքում հնարավորություն կստեղծվի միմյանց հետ հաղորդակցվելու, առաջացած խնդիրների և լուծումների մասով փորձ փոխանակելու, նաև մոտ ժամանակներում նման լրացուցիչ հանդիպումներ պլանավորելու համար: Հուսով ենք, որ սա նաև խթան կլինի անմիջական կապերով ձեր հետագա համագործակցության համար: Հանդիպմանը կարող են մասնակցել յուրաքանչյուր կազմակերպությունից մինչև երեք ներկայացուցիչ: Հանդիպմանը ներկա կլինեն վերոհիշյալ ոլորտների մեր փորձագետները: Խնդրում եմ մինչև օգոստոսի 20-ը հաստատեք Ձեր և/կամ Ձեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը: