Սիրով հրավիրում ենք դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԷՕՆ-ում անցկացվելիք ձեռագործ իրերի ամանորյա տոնավաճառին, որին այս տարի իր մասնակցությունն է ունենալու նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը:
Այդ օրը տոնավաճառին իրենց ձեռագործ աշխատանքները կներկայացնեն մեր հիմնադրամի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի <<ՀԿ Դեպո-հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակներում իրականացող <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> նախագծում ընդգրկված հասրակական կազմակերպությունները՝ Արմավիրի, Լոռու և Գեղարքունիքի մարզերից:
Այս միջոցառմանը <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> նախագծում ընդգրկված ՀԿ-ների մասնակցությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Դեկտեմբերի 20-ին Իբիս հյուրանոցում «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակում կկայանա սույն ոլոտի խնդիրներին ու դրանց լուծումներին առնչվող հերթական հանդիպում-քննարկումը, որին բացի «Հայկական բիզնես կոալիցիայի» հիմնադիր անդամներից՝ Շիրակի առևտրաարդյունաբերական պալատ, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա, «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման հասարակական կազմակերպություն, Ազդեցության գործարար ակումբ և Գործարարության աջակցման գրասենյակ, կմասնակցեն նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Գասպարյանը, բիզնես անդամություն ունեցող և բիզնսին աջակցություն տրամադրող քաղհասարակության կազմակերպություններ:
Միջոցառման ավարտին նաև կկնքվի «Հայկական բիզնես կոալիցիայի» ստեղծման հուշագիր, որին, ցանկության դեպքում, կարող են անդամակցվել ներկա կազմակերպությունները:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրի քաղաքի «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատ»-ում (ք. Գյումրի, Վ. Սարգսյան 111/3) և Գավառ քաղաքի «Տարածքային բիզնես կենտրոն»-ում (ք․ Գավառ, Սայադյան 27) միաժամանակ կբացվեն Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակներ: Պիլոտային կենտրոնների նպատակն է իրականացնել ՓՄՁ-ների բողոքների հավաքագրում, նախնական վերլուծություն, առաջարկությունների ներկայացում, ուղղորդում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում: Կենտրոններն իրենց կարողությունների հզորացման նպատակով փորձագիտական աջակցություն կստանան ծրագրի գործընկեր փորձագիտական կառույցներից: Կենտրոնները համագործակցելու են բիզպաշտպան (bizprotect) հարթակի հետ, հետևելու են հարթակի միջոցով բարձրացված խնդիրներին և ապահովելու են հետադարձ կապ: Բողոքները, ահազանգերը և խնդրահարույց դեպքերը օպերատիվ լուծումներ են ստանալու նաև <<Թեժ բիզնես կապ>> ծրագրի շրջանակներում գործող թեժ գծի հեռախոսահամարով, որը օպերատիվ կապ կստեղծի ոտնահարված իրավունքներով գործարարի և ծրագրում բիզնես հաշտարարի փորձնական գործառույթ իրականացնող փորձագետների հետ: Պիլոտային կենտրոններին դիմած հարցերով կառաջարկվի նաև դիմել մարդու իրավունքների պաշտպանին: Բիզնես հաշտարարի ինստիտուտի պիլոտային հիմնումը Հայաստանում հանդիսանում է նորարարական նախաձեռնություն: Այն կյանքի է կոչվում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականցացնում է «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատը», իր գործընկերներ «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի», «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի», «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի, «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Գործարար աջակցության գրասենյակի» հետ համատեղ:
Միջոցառումները կազմակերպվելու են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրով տրամադրված «ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհի շրջանակներում:
This website is made possible by the support of the American people through the USAID, within the framework of the "CSO DePo: Civil Society Development Program''. The contents of this website are the sole responsibility of the authors and do not necessary reflect the views of USAID or the United States Government.