News

10-21-2023

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան» զեկույցը ներկայացվեց ոլորտի ներկայացուցիչների դատին

Հոկտեմբերի 20-ին կայացավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան» զեկույցի առցանց ձևաչափով ներկայացում-քննարկումը, որին ներկա էին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև USAID Armenia-ի տնօրեն Ջոն Ալեյոն: ՔԶՀՀ փորձագետ Անահիտ Հակոբյանը, ով իրականացնելով ուսումնասիրություններ ու գնահատելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները, մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց 2022 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին՝ իրավական միջավայր, կազմակերպական կարողություններ, ֆինանսական կայունություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածքներ, հանրային ընկալում։ Արդեն 9-րդ տարին է, ինչ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF) ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ, իրականացնելով տարեկան ուսումնասիրություններ, մշակում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի զեկույցները: Թվով 26-րդ զեկույցը ևս մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Prof it Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան>>

“Civil Society Organization Sustainability Index 2020 for Armenia“

back to all news

comments