Upcoming events

11-14-2018

Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակների հիմնում Գյումրի և Գավառ քաղաքներում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրի քաղաքի «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատ»-ում (ք. Գյումրի, Վ. Սարգսյան 111/3) և Գավառ քաղաքի «Տարածքային բիզնես կենտրոն»-ում (ք․ Գավառ, Սայադյան 27) միաժամանակ կբացվեն Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակներ: Պիլոտային կենտրոնների նպատակն է իրականացնել ՓՄՁ-ների բողոքների հավաքագրում, նախնական վերլուծություն, առաջարկությունների ներկայացում, ուղղորդում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում: Կենտրոններն իրենց կարողությունների հզորացման նպատակով փորձագիտական աջակցություն կստանան ծրագրի գործընկեր փորձագիտական կառույցներից: Կենտրոնները համագործակցելու են բիզպաշտպան (bizprotect) հարթակի հետ, հետևելու են հարթակի միջոցով բարձրացված խնդիրներին և ապահովելու են հետադարձ կապ: Բողոքները, ահազանգերը և խնդրահարույց դեպքերը օպերատիվ լուծումներ են ստանալու նաև <<Թեժ բիզնես կապ>> ծրագրի շրջանակներում գործող թեժ գծի հեռախոսահամարով, որը օպերատիվ կապ կստեղծի ոտնահարված իրավունքներով գործարարի և ծրագրում բիզնես հաշտարարի փորձնական գործառույթ իրականացնող փորձագետների հետ: Պիլոտային կենտրոններին դիմած հարցերով կառաջարկվի նաև դիմել մարդու իրավունքների պաշտպանին: Բիզնես հաշտարարի ինստիտուտի պիլոտային հիմնումը Հայաստանում հանդիսանում է նորարարական նախաձեռնություն: Այն կյանքի է կոչվում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականցացնում է «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատը», իր գործընկերներ «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի», «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի», «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի, «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Գործարար աջակցության գրասենյակի» հետ համատեղ:

Միջոցառումները կազմակերպվելու են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրով տրամադրված «ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհի շրջանակներում:

back to all news

comments