Մարտի 19-ին IBIS հյուրանոցում «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի ենթադրամաշնորհառու կազմակերպության՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպվեց Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) հերթական թեմատիկ քննարկումը, որին ներկա էին ՀԲԿ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի նախագահ, ՀԲԿ քարտուղար Գագիկ Վարդանյանը, ՀԲԿ կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Պողոսյանը և ՓՄՁ համագործակցության ասոցացիայի հիմնադիր Հակոբ Ավագյանը:
Քննարկման հիմնական թեմաներն էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ ՓՄՁ ոլորտի բարելավման ջատագովության աշխատանքների կազմակերպման հնարավորություններն ու առանձնահատկությունները: Թեման ներկայացրին և քննարկումներ վարեցին <<Գործարարությզան Աջակցման Գրասենյակի>> (ֆինանսավորվում է EBRD-ի կողմից) տնօրեն Գևորգ Պողոսյանը և ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս՝ <<Այլընտրանքային նախագծեր խումբ>> ՀԿ նախագահ Էլինար Վարդանյանը:
«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):
վերադառնալ բոլոր նորություններին
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: