News

03-19-2019

ՀԲԿ հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ ՓՄՁ ոլորտի բարելավման աշխատանքների հնարավորությունները

Այսօր՝ մարտի 19-ին IBIS հյուրանոցում «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի ենթադրամաշնորհառու կազմակերպության՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպվեց Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) հերթական թեմատիկ քննարկումը, որին ներկա էին ՀԲԿ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի նախագահ, ՀԲԿ քարտուղար Գագիկ Վարդանյանը, ՀԲԿ կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Պողոսյանը և ՓՄՁ համագործակցության ասոցացիայի հիմնադիր Հակոբ Ավագյանը:

Քննարկման հիմնական թեմաներն էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ ՓՄՁ ոլորտի բարելավման ջատագովության աշխատանքների կազմակերպման հնարավորություններն ու առանձնահատկությունները: Թեման ներկայացրին և քննարկումներ վարեցին <<Գործարարությզան Աջակցման Գրասենյակի>> (ֆինանսավորվում է EBRD-ի կողմից) տնօրեն Գևորգ Պողոսյանը և ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս՝ <<Այլընտրանքային նախագծեր խումբ>> ՀԿ նախագահ Էլինար Վարդանյանը:

«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից  ֆինանսավորվող՝    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):

             

 

 Հայկական բիզնես կոալիցա              Հայկական բիզնես կոալիցա              Հայկական բիզնես կոալիցա              

 

 

 

 

back to all news
ccc sss

comments