Դեկտեմբերի 22-ին ԷՕՆ-ում տեղի ունեցավ ամանորյա տոնավաճառ, որին առաջին անգամ մասնակցեցին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹CSO DePo ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> նախագծի 8 շահառու ՀԿ-ներ՝ <<Հայկական ճամբար>> ՀԿ-ն, <<Շողեր>> մանկապատանեկան կենտրոնը, <<Կենաց տուն>>, <<Մարտունու կանանց համայնքային խորհուրդ>>, <<Ծաղկած նշենի>> ՀԿ-ները, <<Արգինա>> մշակութային հասարակական կազմակերպությունը, <<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> ՀԿ-ն, Արմավիրի թեմի Քարակերտի <<Գրիգոր Նարեկացի>> հոգևոր-մշակութային կենտրոնը:
ՀԿ-ների անդամները ներկաներին և գնորդներին ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները՝ թաղիքե բազմազան իրեր, զարդեր, նկարներ, քանդակներ, տարբեր նյութերից պատրաստված եղևնիներ, տոնածառի խաղալիքներ, զարդարանքի այլ պարագաներ, մուրաբաներ, չրեր, գաթաներ, թեյերի տեսականի և բազմաթիվ այլ իրեր:
Ամանորյա տոնավաճառն անցավ ուրախ ու մտեմիկ մթնոլորտում՝ երգ, հյուրասիրություն, հումոր ու, իհարկե, գնումներ:
Այս միջոցառումն անցկացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
վերադառնալ բոլոր նորություններինԱյս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: