Սոցիալական ձեռնարկություն

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է այն ոչ-առևտրային ոչ-կառավարական կառույցներին, որոնք սեփական ֆինանսական հոսքերի աղբյուները զանազանելու նպատակով հետաքրքված են նախաձեռնել ձեռնարկատիրական գործունեություն, որից ստացված ֆինանսական հոսքերը կուղղվեն առաքելության իրականացմանը:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան սոցիալական ձեռնարկության գաղափարին և տարբերակներին,
  • հնարավորություն կունենան որոշակի մեթոդիկաների միջոցով գնահատել իրենց կազմակերպության պատրաստվածությունը ձեռնարկատիրական գործունեության ծավալման համար,
  • մշակել, ընտրել և գնահատել սոցիալական ձեռնարկության գաղափարներ իրենց կազմակերպության համար
  • ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ բիզնես պլանի կազմման ոլորտում:

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Ինչ է սոցիալական ձեռնարկություն` սահմանումներ, գաղափարներ, տարբերությունը ավանդական ձեռնարկատիրությունից
  • Սոցիալական ձեռնարկության տեսակները
  • Սոցիալական ձեռնարկատիրություն նախաձեռնելու հիմքերը, նպատակները, ռիսկերը և օգուտները
    • Կազմակերպության պատրաստակամությունը սկսելու սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն
    • Սոց. ձեռնարկատիրության գաղափարների մշակում և ընտրություն
    • Գաղափարների իրատեսականության վերլուծություն
  • Սոցիալական ձեռնարկության գործունեության պլանավորում
    • Բիզնես պլանի անհրաժեշտությունը
    • Բիզնես պլանի հիմնական բաղադրիչները
    • Մարքեթինգային պլան
    • Գործառնական պլան
    • Մարդկային ռեսուրսների պլան
    • Ֆինանսական պլան
    • Գործնական վարժություններ
  • Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում` հաջողված օրինակներ և քաղված դասեր

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 15 ժամ: