Տրամաբանական կառուցվածքը որպես ծրագրի պլանավորման և իրականացման արդյունավետ գործիք

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ցանկանում են բարելավել եւ զարգացնել ծրագրի տրամաբանական կառուցվածքի (ՏԿ) մշակման իրենց հմտությունները:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կբացահայտեն տրամաբանական կառուցվածքի` որպես պլանավորման, իրականացման և մոնիտորինգի գործիքի կիրառման հնարավորությունները,
  • կկարողանան ճիշտ ձևակերպել նպատակը, արդյունքները և միջոցները տրամաբանական կառուցվածքում,
  • ձեռք կբերեն ցուցանիշների և թիրախների սահմանման հմտություններ,
  • կտարբերակեն ստուգման մեթոդների տեսակները և սահմանման մոտեցումներ:

Դասընթացի թեմաները և մեթոդները

Դասընթացը անդրադառնում է հետևյալ թեմաներին.

  • ՏԿ մոտեցումը, դերը և տեղը ծրագրում
  • ՏԿ մշակման հիմնական փուլերը
  • Հիմնախնդիրների ծառի մշակում
  • Շահագրգիռ կողմերի վերլուծություն
  • Նպատակների ծառի մշակում
  • Միջամտման ռազմավարության
  • Նպատակ, արդյունքներ և միջոցներ, պատճառահետևանքային կապերը
  • Արտաքին գործոնների վերլուծություն, ենթադրություններ
  • Ցուցանիշներ և ստուգման մեթոդներ
  • ՏԿ օգտագործումը ծրագրի իրականացման ու մոնիտորինգի գործընթացում
  • Աշխատանքային պլան կամ գանտի աղյուսակ

Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվում են տպագիր նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ և քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ: Դասընթացի մեթոդները ներառում են սլայդերի ներկայացում, քննարկումներ, հարցուպատասխան, գործնական առաջադրանքների կատարում:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 10 ժամ: