Համայնքային աջակցության ծրագիր-2011թ.

Սկսած 2010թ-ի հոկտեմբերից ՔԶՀՀ-ն աջակցում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրին, որն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեյշնլի Հայաստանյան գրասենյակի կողմից:

Այս քառամյա ծրագրի նպատակն էր բարձրացնել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական ակտիվությունը տեղական և ազգային մակարդակներում` ուղեկցված ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարմամբ: Նախագծում ներառված են Հայաստանի 15 համայնքները:

 ՔԶՀՀ-ն համագործակցում է Քաունթերփարթի հետ Հայաստանի 5 կենտրոնական մարզերում` տրամադրելով վարչական և նյութատեխնիկական աջակցություն մարզերում կատարվող աշխատանքներին և ապահովելով տեղական ոչ ֆորմալ խմբերի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի պատշաճ ֆինանսական կառավարումը:

  1. Վարչական և նյութատեխնիկական աջակցություն

ՔԶՀՀ-ն պատասխանատու էր տարամադրելու վարչական և նյութատեխնիկական աջակցություն մարզային գործողություններին` ապահովելով դրանց պատշաճ կատարումը: Գործունեությունը ներառում է ցանցի աջակցություն, տեխնիակական միջամտություններ, դասընթացների ժամանակ ռեսուրսների ապահովում, համայնքային և քաղաքային հանդիպումներ, իրավիճակի վերլուծություն, ռազմավարական պլանավորման սեսիաներ և շատ այլ բաներ`այսպիսով խթանելով միջոցառումների, դրանց որակի և արդյունավետության բարձր մակարդակ:

  1. Դրամաշնորհների ֆինանսական ադմինիստրացիա և կառավարում

Այս բաղադրիչի շրջանակներում ՔԶՀՀ-ն պատասխանատու էր համայնքային ակտիվ ոչ-ֆորմալ խմբերին և տեղական ինքնակառավարման մարմիներին շնորհված դրամաշնորհների ադմինիստրացիայի և կառավարման համար: 2011թ.-ին ՔԶՀՀ-ն Համայնքային մոբիլիզացիա և կամավորության խթանում դրամաշնորհային ծրագրի շրջանակում տրամադրել և կառավարել է 16 դրամաշնորհներ և 12 համայնքային զարգացման դրամաշնորհներ: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 8’750’000 դրամ (22’900 ԱՄՆ դոլար):