Ընտրական ծրագրի դրամաշնորհների կառավարում-2006-2009թթ.

2006թ-ի նոյեմբերին ՔԶՀՀ-ն սկսել է Ազգային Ժողովի ընտրությունների դրամաշնորհների կառավարման և տեխնիկական օժանդակության տրամադրման գործընթաց:

Այս դրամաշնորհները տրամադրվել են ԱՄՆ ՄԶԳ-ի և բաշխվել Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության կողմից: Այս ծրագիրն ընդգրկեց 11 համապետական ծրագրեր, որոնք նախատեսում էին ընտրություններին վերաբերող հետազոտություններ, իրազեկություն և վերահսկողական արշավներ:

Շնորհիվ ՔԶՀՀ-ի կատարողականության բարձր մակարդակի՝ 2007թ. հոկտեմբերին ծրագիրը երկարաձգվեց մինչև 2008թ. մայիս: Այն ընդգրկեց նախագահական ընտրությունների 10 դրամաշնորհներ, որոնք իրականացվեցին 15 կազմակերպությունների կողմից: 2008 թ-ին ՔԶՀՀ-ն կողմից իրականացրեց նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար նախատեսված դրամաշնորհների բաշխում և կառավարում, դրամաշնորհները տրվեցին 4 դրամաշնորհառու կազմակերպություններին: Իսկ, 2009թ-ին ՔԶՀՀ-ն իրականացրեց Երևանի ավագանու ընտրությունների մասին բնակչության իրազեկության աստիճանի բարձրացման և վերահսկման քարոզարշավներ:

 Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց` 35,000 ԱՄՆ դոլար: