ՇՊ դրամաշնորհների կառավարում-2006-2009թթ

2006-2009թթ. ՔԶՀՀ-ն հանդիսացել է Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորում) պաշտոնական գործընկերը Արարատ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր մարզերում և Երևանում:

Այս համագործակցության շրջանակներում մեր կողմից իրականացվել է Շահերի պաշտպանության դրամաշնորհների բաշխում և կառավարում, ինչպես նաև տրամադրվել է տեխնիկական աջակցություն ծրագրերը իրականացնող տեղական ՔՀԿ-ներին` ՇՊ ոլորտում իրենց կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով:

Ծրագրի ընթացքում ՔԶՀՀ-ն բաշխել և ղեկավարել է շահերի պաշտպանության 42 դրամաշնորհներ 33 կազմակերպությանը: Դրամաշնորհների ընդհանուր բյուջեն կազմել է 132’692’053 դրամ:

Ծրագրի ընդհանուր տևողությունն էր 2006թ. սեպտեմբերից 2009թ. սեպտեմբերը, իսկ բյուջեն՝ 37,085,805 դրամ: