Նորություններ

12-24-2018

ՓՄՁ ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվում է շահագրգիռ բոլոր խմբերի մասնակցությամբ

Առաջին անգամ Հայաստանում ՓՄՁ ոլոտի զարգացման ռազմավարությունը մշակվում է շահագրգիռ բոլոր խմբերի ակտիվ մասնակցությամբ:
2018 թ դեկտեմբերի 20-ին Իբիս հյուրանոցում կայացած հանդիպումը ոլորտի խնդիրներին ու դրանց լուծումներին ուղղված հերթական մասնակցային քննարկումն էր, որի ժաանակ ստորագրվեց նաև «Հայկական բիզնես կոոալիցիայի» ստեղծման հուշագիրը՝ բիզնես անդամություն ունեցող և բիզնսին աջակցություն տրամադրող ՀԿ-ների միավորմամբ:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, ով կարևորեց Կառավարություն-Մասնավոր հատված երկխոսության խորացումը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ԿՀ-ի նախագահ Տիգրան Գասպարյանը և «Շիրակի առևտրաարդյունաբերական պալատ» նախագահ Կարեն Պետրոսյանը:
Հանդիպան առաջին մասում Տիգրան Գասպարյանը ներկայացրեց «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին հաջորդեցին օրենսդրության մասնակիցների բարելավմանն ուղղված առաջարկությունները, ինչպես նաև անցկացվեցին հարց ու պատասխան, քննարկումներ, իսկ վերջում ամփոփվեցին հնչեցված կարծիքները:
«ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում մշակված «ՀՀ ՓՄՁ ոլորտի զարգացման 2016-2018 թվականների ռազմավարության գնահատում» հետազոտության արդյունքները:
Town Hall ֆորմատով քննարկումներ իրականացվեցին ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարության հարցերի շուրջ:
Միջոցառման ավարտին կնքվեց «Հայկական բիզնես կոալիցիայի» ստեղծման հուշագիր, որին անդամակցվելու ցանկություն հայտեցին հետևյալ կազմակերպությունները՝

Հայկական գործարարություն փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցացիա ՀԿ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
Եվրոպական Բիզնես Ասոցիացիա (EBA)
Հայաստանում Ամերիկյան Առևտրի Պալատ
Հայ-Բրիտանական Գործարարության Պալատ (ABBC)
Բիզնեսի աջակցության կենտրոն (BSC)
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա
Հայաստանի վաճառականների միություն ՀԿ
Նորարարության աջակցման և հետազոտություների կետրոն (CIPR/AUA)
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա
ՓՄՁ ԶԱԿ
<Համայնքների ֆինանսիստների միավորում> հասարակական կազմակերպություն
Հայաստանի Ջերմոցային ասոցիացիա հասարակական կազմակերպություն (ՀԿ)
Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա ՀԿ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առևտրարդյունաբերական պալատ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առևտրարդյունաբերական պալատ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատ
Բիզնեսի աջակցման գրասենյակ (BSO)
ՓՄՁ համագործակցության ասոցիացիա
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ (CDPF)
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա ՀԿ (ՀՍՁԱ)
 «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման ՀԿ
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա
Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն
Զարգացման սկզբունքներ ՀԿ

Հանդիպումը հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրով տրամադրված «ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհի շրջանակներում:

 

                               

վերադառնալ բոլոր նորություններին
ccc sss

մեկնաբանություն