Ընդհանուր նկարագիր
Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին եւ աշխատակիցներին, ինչպես նաեւ այն անհատներին, որոնք ցանկանում են բարելավել եւ զարգացնել ծրագրի առաջարկի շարադրման իրենց հմտությունները: Բացի ծրագրի առաջարկի առանձին բաղադրիչներից, դասընթացը անդրադառնում է նաև ֆինանսավորողների տարբեր կատեգորիաներին և պահանջներին: Դասընթացը հատկապես օգտակար կլինի այն անձանց ու կազմակերպությունների համար, որոնք արդեն ունեն որոշակի ծրագրային գաղափար և դրա հիման վրա ցանկանում են ձևակերպել ծրագրի մրցունակ առաջարկ:
Դասընթացի արդյունքում մասնակիցները
Դասընթացի թեմաները և մեթոդիկան
Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.
Նախատեսվում են բաժանվող նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ, ծրագրի առաջարկի ֆորմատների կոնկրետ օրինակներ, ծրագրի առաջարկի հիմնական բաղադրիչների վերաբերյալ գործնական առաջադրանքների կատարում:
Դասընթացի տևողությունը
Դասընթացի տևողությունն է 12 ժամ:
Արձագանքներ դասընթացի մասին
“Ես նախատեսում եմ, որ այս ամբողջ դասընթացը կկիսվեմ մեր կազմակերպության ներսում,և նոր ծրագրեր կազմելու և իրականացնելու մեծ փորձ ձեռք կբերեմ: Իսկ ինչ վերաբերվում է առօրյա կյանքին,կարելի է անձնական կյանքում և առօրյայում ինչ-որ նպատակ դնելիս հաշվի առնել դրա թույլ և ուժեղ կողմերը,ինչն էլ կօգնի Ճիշտ որոշումներ կայացնել”:
–Գրետա Խաչատրյան, սոց. աշխատող, Դրական Մարդկանց Հայկական Ցանց
“Մեկ գլուխը լավ է,իսկ երկուսն ավելի,իսկ հինգը հոյակապ է: Ինձ թվում է, որ հետագայում այն թույլ կտա միասին թղթի հանձնել գաղափարները,քննադատական վերլուծության ենթարկել,արդյունքում դուրս բերելով կարևորն ու արդյունավետը”:
–Նվարդ Մարգարյան, դասընթացավար, PINK Armenia
“Այժմ այն ծրագրերը, որոնք միայն մտքում էին ,կարող են դառնալ իրականություն ապահովելով ոչ միայն տվյալ ծրագրի առկայությունը, այլ որակ”:
– Լուսինե Սողոմոնյան, ծրագրի օգնական
“Մասնակցությունը դասընթացին նախ ավելացրեց զարգացրեց իմ գիտելիքները ծրագիր գրելու մասին : Այն թույլ կտա ուժեղացնել իմ մասնակցությունը կազմակերպության ավելի բարձր մակարդակում իրականացվող գործունեության մեջ: Բացի դրանից կօգնեմ ծրագրեր գրելուց և ինքս կգրեմ ծրագրեր”:
– Լիլիթ Ալեքսանյան, սոց. աշխատող, ,Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ, ՀԿ
“Զարգացրեցի իմ հմտությունները, լրացրեցի գիտելիքի բացերը,որոնք առկա էին և ազդեցություն էին ունենում իմ աշխատանքի վրա: Ուրախ եմ, որ այժմհիմնաքարային հանդիսացող գիտելիքներ ունեմ” :
– Մարինե Մարգարյան, Ծրագրի համակարգող, PINK Armenia
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: