Թափանցիկության դպրոցական խորհուրդներում-2007թ.

ՔԶՀՀ-ն իրականացրել է հետազոտություն Վայոց Ձորի և Սյունիքի դպրոցական խորհուրդներում: Հետազոտությունը ներառում էր հարցաթերթիկների կազմում, դասընթացավարների համար դասընթացի կազմակերպում, և սոցիոլոգիական վերլուծության հիման վրա վերջնական զեկույցի կազմում:

Հետազոտությունը ծրագրային պլանավորված գործողություն էր, որի արդյունքները հետագայում օգտագործվեցին “Գործընկերություն և Ուսուցում” ՀԿ-ի կողմից: ՀԿ-ն մշակել էր “Դպրոցական խորհուրդների” կանոնադրության մեջ փոփոխությունների առաջարկներ և դիմել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարություն հաստատում ստանալու համար:

Ուրախությամբ կարող ենք արձագանքել, որ առաջարկությունների փաթեթը հավանության էր արժանացել նախարարության կողմից և Կանոնադրությունը  վերափոխվել և վերանայվել էր համաձայն ներկայացրած առաջարկների փաթեթի: