Դասընթացավարների հիմնական հմտությունները

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դասընթացավար դառնալ, սակայն որևէ փորձ չունեն կամ շատ սահմանափակ փորձ ունեն դասընթաց մշակելու, կազմակերպելու և վարելու ոլորտում: Դասընթացը կօգնի ձեզ բացահայտել դասընթացավարի` բարդ և եռանդ պահանջող, բայց միաժամանակ հետաքրքիր և խթանող այս մասնագիտության բազմաթիվ կողմերն ու նրբերանգները:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան դասընթացի ծրագիր կազմելու, այն վարելու և գնահատելու հիմնական գաղափարներին
  • ձեռք կբերեն դասընթաց վարելու նախնական հմտություններ

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում ընդգրկված են հետևյալ թեմաները.
  • դասընթացի էությունը, նշանակությունը, մեծահասակների ուսուցման առանձնահատկությունները
  • դասընթացի վարման ոճերը
  • փորձառության վրա հիմնված ուսուցման ցիկլը
  • դասընթացի վարման մեթոդներ` ներկայացում, քննարկում, դերախաղ, սիմուլյացիա, խմբային աշխատանք և այլն
  • վիզուալիզացիայի միջոցները` ֆլիպ-չարտի, մետաքարտերի, սլայդերի օգտագործում
  • դասընթացավարի հմտությունները
    • ոչ-վերբալ հմտություններ
    • վերբալ հմտություններ
    • խմբային քննարկումների վարում
    • աշխատանք փոքր խմբերի հետ
    • կոնֆլիկտի կառավարումը դասընթացի ժամանակ
    • դժվար մասնակիցների հետ գործ ունենալը
  • դասընթացի մշակման գործընթաց
  • կարիքների գնահատում
  • նպատակների ձևակերպում
  • մոդուլի մշակում
  • դասընթացի գնահատման գործընթաց. նպատակները և մեթոդները
  • դասընթացի կազմակերպման գործընթաց

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 16 ժամ: