Սոցիոլոգիական հետազոտության մեթոդները

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների այն աշխատակիցներին եւ անհատներին, որոնք ցանկանում են որոշակի գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել սոցիոլոգիական հետազոտությունների պլանավորման, իրականացման եւ վերլուծության ոլորտում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • կսովորեն մշակել սոցիոլոգիական հետազոտության ծրագիր
  • կծանոթանան սոցիոլոգիական հետազոտության ընտրանքի կազմման սկզբունքներին
  • կտարբերակեն ինֆորմացիայի հավաքման որակական եւ քանակական մի շարք մեթոդներ
  • հարցաթերթի մշակման գիտելիքներ ու հմտություններ ձեռք կբերեն
  • կծանոթանան սոցիոլոգիական հարցման իրականացման գործընթացին
  • տվյալների կոդավորման և Excel ծրագրի միջոցով մուտքագրման փորձ ձեռք կբերեն
  • կհասկանան Excel ծրագրում գրաֆիկների եւ աղյուսակների կազմման ձևը

Դասընթացի թեմաները և մեթոդները

Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • Սոց. հետազոտության ծրագրի մշակում
    • մեթոդաբանական մաս
    • մեթոդական մաս
    • կազմակերպական մաս
  • Որակական մեթոդներ
    • ֆոկուս խումբ
    • փորձագիտական հարցում
    • փաստաթղթերի վերլուծություն
    • դիտարկում
    • գիտափորձ
  • Հարցազրույց. հարցազրույցի անցկացման տեխնիկա
  • Սոցիոլոգիական հարցում
  • Հարցաթերթի մշակում
  • Կոդավորում
  • Տվյալների մուտքագրում Էքսել ծրագրով
  • Աղյուսակների և գծապատկերների կազմում Էքսել ծրագրով

Նախատեսվում են բաժանվող նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ, խմբային ու անհատական գործնական առաջադրանքներ, դերախաղ:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 15 ժամ: