ՔԶՀՀ-ն մեծ փորձ ունի հետազոտությունների իրականացման բնագավառում և իր ծառայություններն է առաջարկում այս ոլորտում: Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն իրականացրել է մի շարք հետազոտություններ ծրագրերի գնահատման, մարդկային ռեսուրսների կառավարման և քաղաքացիական հասարակության զարգացման բնագավառներում: Մենք հետազոտություններ ենք իրականացրել Խաղաղության Կորպուսի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Սքուեր Ուան ռեստորանների ցանցի համար:
Ընդհանուր առմամբ, ՔԶՀՀ-ն և իր աշխատակիցներն ունեն մոտ 20 հետազոտությունների կազմակերպման, իրականացման և վերլուծության փորձ, ընդ որում մենք իրականացում ենք թե՛ քանակական և թե՛ որակական հետազոտություններ, իսկ այս ոլորտում ներգրավված մեր աշխատակցիները և փորձագետները համապատասխան մասնագիտական կրթություն և վերապատրաստման դասընթացներ են անցել սոցիոլոգիայի բնագավառում:
ՔԶՀՀ-ն առաջարկում է մասնավորապես հետևյալ հետազոտական և վերլուծական ծառայությունները.
-աշխատակիցների կարծիքի ու կարիքների բացահայտման հարցում,
-ծրագրերի գնահատման համար իրականացվող հարցումներ, հարցազրույցներ,
-քաղաքացիական հասարակության ոլորտում ուսումնասիրություններ,
-հարցաթերթերի մշակում և փորձարկում,
-իրականացված հետազոտությունների տվյալների վերլուծություն,
-այլ ոլորտներում հետազոտություններ և վերլուծություններ` ըստ պատվերի:
Ցանկացած հետազոտության իրականացման դեպքում ՔԶՀՀ-ն ներկայացնում է նաև առաջարկների մաս` պատվիրատու կազմակերպության կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում զանգահարեք +374 10 576670 հեռախոսահամարով կամ գրեք cdpf@cdpf.am էլ. հասցեին:
Ստորև ներկայացնում ենք մեր կողմից իրականացրած հետազոտություններից մի քանիսը.
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: