Ծրագրի կառավարում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների ղեկավարներին և ծրագրերի պատասխանատուներին, ինչպես նաև ծրագրային գործունեության մեջ ընդգրկված այլ անձանց, որոնք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները և հմտությունները ծրագրի պլանավորոման, իրականացման, վերանայման և ընդհանրապես կառավարման բնագավառում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան ծրագրերի կառավարման ոլորտի հիմնական հասկացություններին և բաղադրիչներին
  • կկարողանան սահմանել ծրագրի նպատակները
  • ձեռք կբերեն ծրագրի կառավարման հիմանկան գործիքների օգտագործման հմտություններ

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում ընդգրկված են հետևյալ թեմաները.

  • ծրագրի կառավարման գաղափարը և ասպեկտները
    • ծրագիր հասկացությունը և նշանակությունը հասարակական սեկտորում, ծրագրի բնորոշիչները
    • ծրագրի կառավարման հիմնական սկզբունքները
    • արտաքին և ներքին միջավայրի գործոնները ծրագրում
    • ծրագրի կառավարման ցիկլը
    • հաջողության և անհաջողության գործոնները
    • նպատակի ծառը
  • ծրագրի կառավարման բաղադրիչները
    • կարիքների բացահայտում և նպատակի սահմանում
    • պլանավորում
    • ժամանակի կառավարում
    • ֆինանսական կառավարում և ֆոնդահայթայթում
    • թիմի կառավարում f. ծրագրի մոնիտորինգ և գնահատում
    • հաշվետվությունների մշակում և ներկայացում
Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 18 ժամ: