Կազմակերպական զարգացման պլանավորում և կառավարում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է այն առևտրային և ոչ-առևտրային այն կառույցներին, որոնք գիտակցում են կազմակերպական զարգացման պատշաճ մակարդակի անհրաժեշտությունը կազմակերպության գործունեության արդյունավետության և ռեսուրսների ռացիոնալ կառավարման համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան կազմակերպական զարգացման ոլորտի հիմնական հասկացություններին և բաղադրիչներին
  • կկարողանան գնահատել իրենց կազմակերպության զարգացման մակարդակը, ուժեղ և թույլ կողմերը` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար
  • ձեռք կբերեն ընդհանուր գիտելիքներ կազմակերպական զարգացման ոլորտների վերաբերյալ
  • նախնական փորձ ձեռք կբերեն կազմակերպական զարգացման հետ կապված որոշ փաստաթղթերի մշակման գործում
  • կբացահայտեն կազմակերպական զարգացման նշանակությունը կազմակերպության առաջընթացի համատեքստում

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • Կազմակերպական զարգացման (ԿԶ) գաղափարը, նշանակությունը կազմակերպության կյանքում
    • ԿԶ հասկացությունը և նշանակությունը կազմակերպության համար
    • կազմակերպության զարգացման փուլերը
    • ԿԶ հիմնական սկզբունքները
    • արտաքին և ներքին միջավայրի գործոնները
  • Կազմակերպական զարգացման ոլորտներ
    • ղեկավարում և ռազմավարական պլանավորում
    • գործառնական կառավարում
    • ֆինանսական կառավարում և կայունություն
    • մարդկային և նյութական ռեսուրսներ
    • ծրագրեր և ծառայություններ
    • արտաքին հարաբերություններ
  • Կազմակերպական զարգացման պլանավորում և կառավարում
    • ռազմավարական պլանավորում և կառավարում
    • մարդկային ռեսուրսների կառավարում
    • ղեկավարման համակարգ
    • հաղորդակցության և տեղեկատվական համակարգ
    • կազմակերպության կարգեր և ընթացակարգեր
    • ծրագրի կառավարում

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 15 ժամ: