Կազմակերպության ծրագրերի մոնիտորինգ և գնահատում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների ղեկավարներին եւ մոնիտորինգի ու գնահատման ոլորտներում ներգրավված աշխատակիցներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները եւ ունակությունները ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման ոլորտում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան ծրագրի կառավարման ցիկլին և յուրաքանչյուր փուլում մոնիտորինգի ու գնահատման դերին,
  • կտարբերակեն մոնիտորինգի և գնահատման տեսակները,
  • կկարողանան մշակել մոնիտորինգի հարցերը և ցուցանիշները,
  • կթվարկեն մոնիտորինգի և գնահատման ընթացքի քայլերը,
  • ձեռք կբերեն գիտելիքներ մոնիտորինգի և գնահատման ընթացքում ինֆորմացիայի հավաքագրման մեթոդների կիրառման վերաբերյալ,
  • կսովորեն մոնիտորինգի եւ գնահատման արդյունքների ներկայացման և օգտագործման ձևերի մասին,
  • կհասկանան մոնիտորինգի եւ գնահատման տարբերությունները:

Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • Ծրագրի կառավարման ցիկլը և մոնիտորինգի և գնահատման դերը ցիկլի ընթացքում
  • Մոնիտորինգի և գնահատման տարբերությունները
  • Մոնիտորինգի անհրաժեշտությունը և կարևորությունը
  • Մոնիտորինգի տեսակները
  • Մոնիտորինգի ընթացքի քայլերը.
    • կատարողականության մոնիտորինգի պլանի մշակում
    • ելակետային տվյալների հավաքագրում և ամփոփում
    • ինֆորմացիայի հավաքագրում և ինֆորմացիայի հավաքագրման քանակական մեթոդները
    • ինֆորմացիայի հավաքագրման որակական մեթոդները
    • ինֆորմացիայի վերլուծություն
    • հաշվետվությունների պատրաստում
  • Գնահատման անհրաժեշտությունը և կարևորությունը
  • Գնահատման տեսակները
  • Գնահատող հետազոտության քայլերը
    • գնահատման տեխնիկական առաջադրանք
    • գնահատման նպատակների սահմանում
    • գնահատման պլանի մշակում
    • գնահատման հարցերի որոշում և թիրախների ճշտում
    • գնահատման մեթոդաբանությունը
    • ինֆորմացիայի մուտքագրում և արդյունքների ներկայացում

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 12 ժամ: