Իրավական ակտերի ընդունումը Հայաստանում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ սեմինարը հասցեագրված է տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, շահերի պաշտպանության ոլորտում ընդգրկված աշխատակիցներին եւ այն անհատներին, ովքեր ցանկանում են ավելի լավ ծանոթանալ ՀՀ պետական կառավարման համակարգին ու իրավական ակտերի ընդունման գործընթացներին, ինչպես նաեւ այդ գործընթացներում հասարակության մասնակցության հնարավորություններին:

Սեմինարի թեմաները

Սեմինարը անդրադառնում է հետևյալ թեմաներին.

  • Իրավական ակտերի տեսակները եւ հիերարխիան Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ պետական կառավարման համակարգը
  • Օրենսդրական գործընթացը ՀՀ Ազգային Ժողովում. օրենքների ընդունման ընթացակարգը, ժամկետները, հանրության մասնակցության հնարավորությունները, ԱԺ մշտական հանձնաժողովների դերը, խորհրդարանական լսումներ
  • ՀՀ Ազգային Ժողովի էլ. կայքի հնարավորությունները և օգտագործման նպատակները
  • Իրավական ակտերի ընդունման գործընթացը ՀՀ կառավարությունում, նախարարություններում, Նախագահի աշխատակազմում, Կառավարությանն առընթեր մարմիններում, բյուջետային գործընթացի առանձնահատկությունները
  • Իրավական ակտերի ընդունման գործընթացը ՏԻՄ-ում. Տեղական մակարդակում իրավական ակտերի տեսակները, ընդունման ընթացակարգը, ՏԻՄ մարմինների հարաբերությունները, տեղական հանրաքվե

Սեմինարը իրականացվում է դասախոսությունների, հարցուպատասխանի, քննարկումների միջոցով:

Սեմինարի տևողությունը

Սեմինարի տևողությունն է 10 ժամ: