ՀՀ Կապանի տարածաշրջանի Ֆերմերների Ասոցիացիա ՄՆ ՀԿ-ի կողմից իրականացվող P-4687 ծրագրի 2007-2008 տարեկան գործընթացի գնահատում-2008թ.

Գնահատումն իրականացնելու համար ՔԶՀՀ-ի կողմից ուսումնասիրվեցին բոլոր ծրագրային փաստաթղթերը, ծրագրի նկարագրությունը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը, արդյունքների շրջանակը, առկա նախնական /բազիսային հետազոտությունների տվյալները,1 տարվա ընթացքում ծրագրի վերաբերյալ կազմված բոլոր հաշվետվությունները և ներկայացված ստուգման մեթոդները,  նախորդ տարվա գնահատման/մոնիտորինգի հաշվետվությունները:

Մոնիտորինգի մասնագետի կողմից իրականացվեցին  մոնիտորինգային այցեր ընտրովի 6 համայնքային հենակետերում, որտեղ իրականացվեցին ֆոկուս խմբեր, անհատական հարցազրույցներ ֆերմերների հետ և անհատական հանցազրույցներ ԿՏՖԱ-ի անձնակազմի հետ:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից և մոնիտորինգային այցերից հետո կազմվեց վերլուծական մոնիտորինգի/գնահատման հաշվետվությունը, որը պարունակում էր նաև հետագա զարգացման ու անելիքների առաջարկներ: