Ֆոնդահայթայթման սկզբունքներն ու մեթոդները

Ընդհանուր նկարագիր

Եթե դուք ցանկանում եք բազմազանեցնել ձեր կազմակերպության ֆինանսական աղբյուրները, ապա բաց արեք ձեր դռները` ֆոնդահայթայթման գաղափարների և մոտեցումների համար: Հայաստանի հասարակական կազմակերպությունների համար այդ նոր փորձը անշեղորեն դառնում է հասարակական սեկտորի նորարական մտածելակերպ:

Այս դասընթացը հասցեագրված է հասարակական կառույցներին և միտված է տալ մասնակիցներին ֆոնդահայթայթման հմտություններ` կազմակերպությունների ֆինանսական կայունությունը ապահովելու, ամբողջական և շարունակական կազմակերպական զարգացումը և առաքելությունը իրականացնելու համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան ֆոնդահայթայթման գաղափարին և հնարավոր ֆինանսական աղբյուրներին
  • կկարողանան հետազոտել և իդենտիֆիկացնել հիմնադրամների և կազմակերպությունների տարբեր տեսակներ
  • կոգեշնչվեն տարբեր աղբյուրներից աջակցություն ստանալու նորանոր գաղափարներով
  • ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ ֆոնդահայթայթման ռազմավարության կազմման ոլորտում

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • ինչ է ֆոնդահայթայթումը` սահմանումներ, գաղափարներ
  • ռեսուրսների աղբյուրների սահմանում
  • ֆինանսավորման աղբյուրների սահմանում
  • նվիրատվության դրդապատճառները և մոտեցումները
  • ֆոնդահայթայթման մշակման ցիկլը
  • մասնավոր նվիրատվությունների եղանակներ և ձևեր
  • ֆոնդահայթայթման տեղեկատվական աջակցությունը
  • ֆոնդահայթայթման ռազմավարության մշակում

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 15 ժամ:

Արձագանքներ դասընթացի մասին 

“Դասընթացը ինձ տվեց դրական էմոցիաներ և նպատակներին հասնելու ցանկություն արթնացրեց, համարձակություն ինձ պարգևեց”:

– Լիլիթ Վերդյան, ծրագրերի համակարգող, Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ինձ համար հետաքրքիր և ուսուցողական էր նոր տեխնոլոգիաների կիրառումը ՇՊ գործընթացում”:

Լևոն Ներսիսյան, նախագահ , “Աստղիկ” ՀԿ

 Այս դասընթացի ընթացքում ձեռքբերված գիտելիքները կօգնեն հետագայում առավել հանրայնացնել հիմնադրամի աշխատանքը”:

 Անահիտ Գալիկյան, “YES” ծրագրի պատասխանատու, Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամ