Հասարակական ոլորտում կիրառվող անգլերեն

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչներին, ովքեր, ելնելով իրենց կազմակերպության գործունեությունից, առնչվում են անգլերենի հետ և ցանկություն ունեն գիտելիքներ ձեռք բերել կամ բարելավել իրենց հմտությունները տվյալ լեզվի շրջանակներում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները`

  • ձեռք կբերեն անգլերենի քերականության հիմնական կանոնների մասին գիտելիքներ,
  • կընդլայնեն իրենց բառապաշարը,
  •  կկարողանան արտահայտել ինքնուրույն մտքեր,
  •  կզարգացնեն բանավոր խոսքի հմտությունները,
  •  կկարողանան ազատ հաղորդակցվել:

Դասընթացի նյութը և մեթոդիկան

Դասընթացում ընդգրկված են հետևյալ նյութերը`

  •  քերականական կանոնների սերտում համապատասխան վարժությունների միջոցով,
  • բանավոր խոսքի զարգացում, որին նպաստում է նաև անգլիախոս մասնագետի հետ ընդհանուր քննարկումները,
  • բառապաշարի հարստացում:

Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ` դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (քննարկումներ, բառախաղեր և այլն):

Դասընթացի տևողությունը և արժեքը

Դասընթացի տևողությունն  2 ամիս է: Դասընթացի արժեքն է ամսական 7500 դրամ յուրաքանչյուր մասնակցի համար, որը ուղղվում է դասընթացի նյութերի և սուրճի ընդմիջումները կազմակերպելուն: