Կենտրոն դիմողների կողմից հաճախ տրվող հարցեր

<<Իմ քաղաքը>> խորհրդատվական կենտրոնի դիմումատուների կողմից ամենահաճախ բարձրացվող հարցերը՝

1.  Ի՞նչ կարգով կարելի է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` տեղեկատվություն ստանալու համար և ի՞նչ ժամկետում պետք է ստանան պատասխան:

2. Ինչպե՞ս է ստեղծվում համատիրությունը և ի՞նչ լիազորություններ ունի այն:

3. Ի՞նչ է իրենից ներկայացնում սպասարկման վարձը, ովքե՞ր պետք է այն վճարեն` ի՞նչ ժամկետում:

4. Ի՞նչ պարտադիր աշխատանքներ պետք է իրականացնի համատիրությունը բնակիչների կողմից կատարված վճարումների դիմաց:

5. Ի՞նչ կարգով կարող է օրինականացվել սեփական, պետական կամ համայնքային հողամասերի վրա գտնվող ինքնակամ կառույցները:

6. Ու՞մ հաշվին և ի՞նչ կարգով է կատարվում ջրաչափի փոխարինումը:

7. Ի՞նչ աշխատանքներ է ներառում իր մեջ գազասպառման ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումը և ինչ կարող է անել քաղաքացին, եթե այդ սպասարկումը չի կատարվում:

8. Ու՞մ է պետք պահանջ ներկայացնել էլեկտրամատակարարման տատանման հետևանքով կրած վնասների փոխհատուցման համար:

9. Ի՞նչ է գույքահարկը, ովքե՞ր են այն վճարում, ի՞նչ ժամկետում:

10. Ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել դատական ակտերը /որոշումներ, վճիռներ, դատավճիռներ/:

11. Ի՞նչ հիմքերի առկայության դեպքում գործատուն կարող է աշխատանքից ազատել անորոշ ժամկետով պայմանագիր կնքած աշխատողին:

12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ի՞նչ ժամկետներում և ի՞նչ կարգով է տեղի ունենում ամուսնալուծությունը:

13. Ինչպիսի՞ գործընթաց է նախատեսված հայրության ճանաչման համար: