News

10-24-2018

Տեղի ունեցավ «ՔՀԿ-ԿԻ 2017, Հայաստան» զեկույցի շնորհանդեսը

Հոկտեմբերի 23-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը՝ ի դեմս ՔԶՀՀ փորձագետ Տաթևիկ Մարգարյանի, մի շարք հասարակական կազմակերպությունների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2017, Հայաստան» զեկույցը:
Զեկույցի ամենամյա ներկայացմանը ներկա էր նաև USAID Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը:

Վաշինգթոն. Համաձայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար հրապարակված 2017 CSOSI զեկույցի՝ հինգ երկրներ`Ադրբեջանը, Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը և Ռումինիան, արձանագրել են ընդհանուր կայունության անկում, մինչդեռ վեց այլ երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Սլովենիան և Ուկրաինան  արձանագրել են բարելավումներ:

Համաձայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար հրապարակված Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի (CSOSI)՝ հրապարակման մեջ ներառված 24 երկրներից 12-ը ՔՀԿ ոլորտները կարգավորող իրավական դաշտում 2017 թ.արձանագրել են հետընթաց, չնայած տարածաշրջանում ՔՀԿ կայունության ինդեքսը շարունակում է էականորեն տարբերվել: Թեև CSOSI-ի վերջին մի քանի տարիների հրապարակումներում տարածաշրջանի ՔՀԿ ոլորտը լավ փաստաթղթավորված է, այնուամենայնիվ 2017թ. մի շարք երկրների՝ ինչպես արդեն երկար ժամանակ ռեպրեսիվ ռեժիմներով ղեկավարվողների, այնպես էլ Եվրամիության վաղեմի անդամների կառավարությունները ավելի ուշ խստացրել են ՔՀԿ ոլորտի նկատմամբ իրենց վերահսկողությունը: Բացի դրանից՝ 10 երկրներում  գրանցվել է հանրային ընկալման  ինդեքսի վատթարացում՝ արտացոլելով կառավարությունների և իշխանամետ ԶԼՄ-ների կողմից ՔՀԿ-ների հանդեպ աճող բացասական հռետորաբանությունը, հատկապես՝ իշխանություններին քննադատող ՔՀԿ-ների հանդեպ: Ոլորտային ենթակառուցվածքների մասով տարածաշրջանում ուսումնասիրված երկրների ավելի քան մեկ երրորդը, չնայած արտաքին դոնորական կախվածությանը, արձանագրել են բարելավում:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար CSOSI-ի տարածաշրջանային զեկույցը, որը հրապարակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), FHI 360-ի, Ոչ առևտրային կազմակերպությունների իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) և յուրաքանչյուր մասնակից երկրի գործընկերների հետ համագործակցության արդյունքում, գնահատում է ՔՀԿ ոլորտների կարգավիճակը տարածաշրջանի 24 երկրներում: Այս տարվա հրապարակումը վերաբերում է 2017 օրացուցային տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներին: 21-րդ տարվա ընթացքում CSOSI-ն  ուսումնասիրում է ՔՀԿ ոլորտի ընդհանուր կայունությունը՝ հաշվի առնելով վերջինիս բնորոշ յոթ հիմնական հարթությունները` իրավական միջավայր, կազմակերպական կարողություններ, ֆինանսական կայունություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածք և հանրային ընկալում: Յուրաքանչյուր երկրի համար տարածաշրջանային զեկույցը տալիս է միավորներ, ինչպես նաև բացատրում է յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի ընդհանուր միտումները և զարգացումները:

Հայաստանի 2017թ. CSOSI զեկույցի պատրաստման համար ՔԶՀՀ-ն համագործակցել է FHI 360-ի հետ:

Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2017, Հայաստան»

“Civil Society Organization Sustainability Index 2017 for Armenia”

back to all news
ccc sss

comments