News

քզհհ հբկ
04-16-2019

ԻՀԱ-ի և ՀԲԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի (ԻՀԱ) և «Հայկական բիզնես կոալիցիա»-ի (ՀԲԿ) նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող թեմատիկ քննարկում: Միջոցառումը բացեց ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը, ով մատնանշեց հանդիպման նպատակը և այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է ունենալ քննարկում:

Բանախոսությամբ հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ» Կարեն Զադոյանը, ՀԲԿ կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում հայաստանյան խոշոր հասարակական կառույցների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեցին գնումների ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ, ըստ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների, արդեն իրականացվել կամ իրականացվելու են գործուն քայլեր: ՀՀ ՖՆ առաջին տեղակալ Կ. Բրուտյանը հնչած հարցերից մի քանիսի վերաբերյալ նշումներ անելուց հետո հայտնեց, որ առկա իրավիճակը ենթակա է վերանայման և անհրաժեշտ է, որպեսզի հանրային դաշտից եկող առաջարկները կրեն պարբերական բնույթ:

Ներկաները քննարկեցին ոլորտը կարգավորող, պատասխանատվությունը խստացնող համակարգերը, տնտեսվարողների համար ազատ մրցակցային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, գնումների ոլորտում պահանջների խստացման, բայց և խտրական մոտեցումները բացառելու մեխանիզմները:

Խոսելով փոքր և միջին բիզնեսի աջակցման մասին՝ նախարարի տեղակալ Կ. Բրուտյանը մատնանշեց այն առավելությունները, որոնք հնարավոր է կտրվեն ՓՄՁ-ներին բարեփոխումների արդյունքում: Այս կոնտեքստում շեշտվեց, որ առանց որոշակի չափորոշիչների բավարարելու պահանջի՝ հնարավոր կլինի ներկայացնել մինչև 10 միլիոն դրամ նախահաշվով հայտեր՝ նախկին 5 միլիոն դրամի սահմանափակման փոխարեն:

«Հայկական բիզնես կոալիցիայի» կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Պողոսյանի առաջարկով՝ հանդիպման ընթացքում կամ դրա արդյունքում առաջ եկած փոփոխությունների առաջարկները ՀԲԿ-ն և ԻՀԱ-ն կներկայացվեն ՀՀ ֆինանսների նախարարության քննարկմանը:

 

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ քզհհ հբկ ՀԲԿ ՔԶՀՀ ՔԶՀՀ ՀԲԿ քզհհ հբկ ՀԲԿ ՔԶՀՀ ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ cdpf ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ քզհհ հբկ քզհհ հբկ ՔԶՀՀ ՀԲԿ քզհհ հբկ քզհհ հբկ քզհհ հբկ քզհհ հբկ քզհհ հբկ

back to all news

comments