News

07-22-2019

Մշակվել է Ձեռնարկատիրական կրթություն դասընթացի արդյունավետության գնահատման և Սոցիալական ձեռնարկատիրություն առարկայի ներդրման հնարավորությունների վերաբերյալ զեկույց

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և <<Իրավաբանների հայկական ասոցացիայի>> կողմից ղեկավարվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրի շրջանակներում Հայկական բիզնես կոալիցիան իրականացնում է <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է Ձեռնարկատիրական կրթություն դասընթացի արդյունավետության գնահատում և Սոցիալական ձեռնարկատիրություն առարկայի ներդրման հնարավորությունների ուսումնասիրություն՝ թիրախավորված երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Գավառում: 

2017 թվականին Հայաստանի կրթական մի շարք դպրոցներում ՀՀ Կրթության և գիտության նախարարության և <<Պատանեկան նվաճումներ>> ՀԿ-ի համատեղ ջանքերով փորձնական ներդրվեց <<Ձեռնարկատիրական կրթություն>> առարկան, որի նպատակն էր խթանել ՀՀ ուսումնական հաստատությունների շրջանավարտների ձեռնարկատիրական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացումը: Առարկայի համալիր ներդրումը նախատեսվում է հանրակրթական համակարգում իրականացնել 4 տարիների ընթացքում՝ 2017-2020 թթ.՝ տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում՝ որպես ինտեգրվող բաղադրիչ <<Տեխնոլոգիա>> առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7-րդ դասարաններում՝ որպես ինտեգրվող բաղադրիչ <<Տեխնոլոգիա>> կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդում՝ որպես գործնական բաղադրիչներ: 

Հայկական բիզնես կոալիցիայի ուսումնասիրության նպատակն էր, պարզել, թե ընտրված դպրոցներում որքանով է արդյունավետ իրականացվում ձեռնարակտիրական կրթության դասընթացը, որքանով է վերջինս անդրադառնում սոցիալական ձեռնարկատիրությանը, և ինչպես կարող է սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ դասընթացի նյութը ներդրվել դպրոցական կրթական համակարգում: 

Հետազոտության շրջանակներում իրականացվել է Հայաստանում ձեռնարկատիրական կրթության զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի քարտեզագրում և այս շրջանակներում արձանագրված հաջողված դեպքերի ուսումնասիրություն: Իրականացվել են դասալսումներ, հարցազրույցներ ձեռնարկատիրական կրթություն անցած աշակերտների, նրանց ծնողների, առարկան դասավանդող ուսուցիչների և դպրոցների տնօրենների հետ: 

Զեկույցի էլեկտրոնային տարբերակը՝ ստորև.

Ձեռնարկատիրական կրթություն դասընթացի արդյունավետության գնահատում և Սոցիալական ձեռնարկատիրություն առարկայի ներդրման հնարավորությունների ուսումնասիրություն

back to all news

comments