News

06-20-2019

Տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ամփոփման հանդիսավոր նիստը

Հունիսի 18-ին Գյումրիում տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ամփոփման հանդիսավոր նիստը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի ղեկավար Գրիգոր Ավետիսյանը, ՀԲԿ քարտուղար, «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գագիկ Վարդանյանը, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» փոխնախագահ Հակոբ Ավագյանը և Բիզնեսի աջակցության գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը: Նրանք ներկայացրին ծրագրի հնարավոր շարունակությունը, ունեցած ձեռքբերումները, մասնավորապես՝ իրականացվել է ՀՀ 2016-2018թ.թ. ՓՄՁ ռազմավարության արդյունքների վերլուծություն, ՓՄՁ ռազմավարության միջազգային փորձի ուսումնասիրություն, հիմնվել և փորձարկվել են  բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակներ Գյումրի և Գավառ քաղաքներում, ՀՀ կառավարությանն է ներկայացվել առաջարկների փաթեթ՝ ՀՀ 2019-2022թ.թ. ՓՄՁ նոր ռազմավարության և ՍՁ ոլորտի զարգացման և ձեռնարկատիրական կրթության նոր  հայեցակարգի վերաբերյալ, ստեղծվել է «Հայկական բիզնես կոալիցիա», սահմանվել են կոալիցիայի տեսլականը, նպատակները և խնդիրները, սկսվել է համագործակցություն ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ՝ ՓՄՁ ոլորտի կարգավորման բարելավման նպատակով ջատագովության իրականացման համար:

«Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց էլեկտրոնային ուսուցման հարթակը, ինչպես նաև ՍՁ-ի կրթական ոլորտում արված աշխատանքները, այդ նպատակի համար նախագծված «Գերակայություն» ուսումնական խաղը և հետագա ծրագրերը: Նա նշեց նաև, որ իրականացվել է ՀՀ ձեռնարկատիրական կրթության մշտադիտարկում, ներկայացվել են այդ ոլորտում կրթության պետական քաղաքականության և ուսումնական ծրագրերի բարելավման առաջարկներ, ստեղծվել և փորձարկվել է հեռահար ուսուցման հարթակ, դեռևս նախատեսվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հիմնել նաև սոցիալական ձեռներեցության կրթական պլատֆորմ:

Գյումրի քաղաքի Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակի իրավաբան Հայկ Հարությունյանը և Գավառի «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Շահզադյանը ներկայացրին Գյումրի և Գավառ քաղաքներում բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային փորձարկման արդյունքները: Նրանք նշեցին, որ բիզնես հաշտարարներին առավել հաճախ դիմել են միկրո և փոքր բիզնեսները: Միաժամանակ, բիզնեսները հաճախ չեն դիմում բիզնես հաշտարարին՝ վերջինիս նկատմամբ դեռևս չձևավորված վստահության, նրանց դերի, իրավասությունների և հնարավորությունների մասին բավարար տեղեկացված չլինելու, բիզնես հաշտարարի գործունեության առայժմ ժամանակավոր բնույթի, ինչպես նաև հարկային տեսուչների հետ բիզնես հաշտարարին դիմելու դեպքում հետագա կոնֆլիկտներից խուսափելու պատճառներով:

Հակոբ Ավագյանի առաջարկով սեմինարի ֆորմատով իրականացվեցին նաև քննարկումներ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած չնախատեսված խնդիրների, կատարման թերությունների և ձեռքբերումների, ինչպես նաև ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման մասով: Ձեռք բերվեց համաձայնություն՝ վերջին մասով ԻՀԱ-ի մոտակա օրերին հետ համատեղ քննարկում ունենալու վերաբերյալ:

«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրն իրականցվել է «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատի», իր գործընկերներ «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի», «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի», «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի, «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Գործարար աջակցության գրասենյակի» հետ համատեղ:

Ծրագիրն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ իրականացող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում։

 

                

back to all news
ccc sss

comments