News

04-23-2019

Լույս է տեսել <<Ինչպես իրականացնել սոցիալական ձեռնարկատիրություն>> մեթոդական ձեռնարկը

Վերջերս հրատարակվեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> ծրագրի դրամաշնորհի շրջանակներում մշակված <<Ինչպես իրականացնել սոցիալական ձեռնարկատիրություն>> մեթոդական ուղեցույցը

ՍՁ աջակցման այս միասնական ձեռնարկը կազմվել է <<Սոցիլական ձեռներեցի կենտրոն>> ծրագրի շրջանակներում  ՀՀ Արմավիր, Լոռի և Գեղարքունիք մարզերից ընտրված սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող կամ սոցիալական ձեռնարկատիրություն սկսող ՀԿ-ներին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից տրամադրված տեխնիկական աջակցության, բիզնեսի կազմակերպման, վարման և իրավական հարցերի շրջանակներում ուսուցումներ և խորհրդատվությունների արդյունքում կուտակված օգտակար նյութերի և քննարկված թեմաների հիման վրա: 

Ձեռնարկը նախատեսված է այն անձանց կամ կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են սոցիալական ձեռնարակտիրություն հիմնելու հարցով: Ուղեցույցը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ՝ ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, ի՞նչ կարողություններ պետք է ունենա սոցիալական ձեռնարկատերըի, ինչպե՞ս կատարել ֆինանսական պլանավորում, ինչպե՞ս է իրականանում սոցիալական ձեռներեցության իրավական կարգավորումը  և այլն:

Այս ձեռնարկը տպագրվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

back to all news
ccc sss

comments

Հրաշալի ուղեցույց է ՀԿ-ների համար: Շնորհակալություն կազմողներին: Մենք այս ուղեցույցը կօգտագործենք մեր սոցիալական ձեռնարկության զարգացման համար: Վեհանուշ Հովհաննիսյան Մեղվիկ ՄՊՀԿ նախագան

Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպություն

Լրջագույն աշխատանք է կատարվել:

Գայանե խաչատրյան

Նախ շնորհակալությու, քանի որ մեր հկ ն զբաղվում ենք ՍՁ _ամբ,մեզ շատ անհրաժեշտ է, անհրաժեշտ է հեռավոր մարզերում,

Էմմա