Upcoming events

12-19-2018

Ամանորյա տոնավաճառ ԷՕՆ-ում

Սիրով հրավիրում ենք դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԷՕՆ-ում անցկացվելիք ձեռագործ իրերի ամանորյա տոնավաճառին, որին այս տարի իր մասնակցությունն է ունենալու նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը:

Այդ օրը տոնավաճառին իրենց ձեռագործ աշխատանքները կներկայացնեն մեր հիմնադրամի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի <<ՀԿ Դեպո-հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակներում իրականացող <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> նախագծում ընդգրկված հասրակական կազմակերպությունները՝ Արմավիրի, Լոռու և Գեղարքունիքի մարզերից:

Այս միջոցառմանը  <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> նախագծում ընդգրկված ՀԿ-ների մասնակցությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

back to all news

comments