Արդյունավետ ցանցերի ձևավորում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, աշխատակիցներին եւ այն անհատներին, ովքեր շահերի պաշտպանության կամ այլ տիպի գործունեության ընթացքում առնչվում են ցանցերի եւ կոալիցիաների ստեղծման, կազմակերպման և կառավարման հարցերի հետ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կհասկանան ինչպես ձևավորել արդյունավետ ցանցեր
  • կզարգացնեն ցանցի աշխատանքների համակարգման հմտությունները
  • կկարողանան շահավետ համագործակցություն հաստատել այլ կառույցների հետ
  • կծանոթանան որոշումների կայացման գործընթացներին և դերերի բաշխման սկզբունքներին
  • կհասկանան թե ինչպես հաղթահարել ներքին խնդիրները

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում ընդգրկված են հետևյալ թեմաները.

  • հարաբերությունների հիմնում, համագործակիցների ընտրություն` անդամության չափանիշներ, ցանցային մոդելներ
  • հարաբերությունների կազմակերպում` նպատակների ու խնդիրների սահմանում, աշխատանքային պլանների կազմում, քարտուղարության պարտականությունների մշակում
  • հարաբերությունների ֆորմալացում, ցանցի կառավարում` տեսլական և առաքելություն, անդամների դերեր, ցանցի կառուցվածք
  • ֆորմալ ցանցերի կենսական փուլեր

Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ` դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (մտագրոհ, ներկայացում, քննարկումներ):

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 10 ժամ: