Համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ
Ընդհանուր նկարագիր
Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և այն աշխատակիցներին, ովքեր ներգրավված են կազմակերպության հանրային կապերի ոլորտում եւ առնչվում են զանգվածային լրատվամիջոցների հետ:
Դասընթացի արդյունքում մասնակիցները
- ընդհանուր գիտելիքներ ձեռք կբերեն հասարակայնության հետ կապերի եւ դրա իրականացման գործիքների վերաբերյալ
- կհասկանան ԶԼՄ-ների հետ աշխատանքի առանձնահատկություններն ու առավելությունները
- կտարբերակեն ԶԼՄ-ների տեսակները և լրատվական ժանրերը ըստ դրանց առանձնահատկությունների
- կսովորեն լրագրողների հետ աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները
- կկարողանան մշակել մամուլի հաղորդագրություն
- հարցազրույց տալու փորձ և հմտություններ ձեռք կբերեն
- մամուլի ասուլիսի կազմակերպման փորձ կունենան
- կիմանան ԶԼՄ-ների հետ աշխատանքին առնչվող որոշ օրենսդրական դրույթներ
Դասընթացի թեմաները և մեթոդները
Դասընթացը անդրադառնում է հետևյալ թեմաներին.
- Հասարակայնության հետ կապեր – PR. սահմանումը և իրականացման գործիքները
- PR ծրագրի նախապես մշակման անհրաժեշտությունը. ինչպե՞ս մշակել
- Լրատվամիջոցների հետ աշխատանքի կազմակերպում
- Լրատվության միջոցներն ու դրանց առանձնահատկությունները
- Լրատվական ժանրեր. ե՞րբ և ո՞ր ժանրով պետք է հրապարակել իրադարձությունը
- ԶԼՄ-ների և լրագրողների հետ աշխատանք
- Մամուլի հաղորդագրություն. կազմման հիմնական դրույթները
- Հարցազրույց տալու հմտությունները
- Մամուլի ասուլիսի կազմակերպման անհրաժեշտությունը և առանձնահատկությունները
- ՀԿ – ԶԼՄ հարաբերությունները կարգավորող օրենսդրություն
Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվում են տպագիր նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ և քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ: Դասընթացի մեթոդները ներառում են սլայդերի ներկայացում, քննարկումներ, հարցուպատասխան, տարբեր թեմաներով գործնական առաջադրանքների կատարում, դրանց նկարահանում, դիտում եւ քննարկում:
Դասընթացի տևողությունը
Դասընթացի տևողությունն է 12 ժամ:
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: