Ընդհանուր նկարագիր
Մարդկային ռեսուրսները հավանաբար կազմակերպության ամենաարժեքավոր ռեսուրսն են հանդիսանում: Եվ հենց մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունից է հաճախ կախված, թե որքանով արդյունավետ է կազմակերպության աշխատանքը ընդհանրապես և որքանով է կազմակերպությունը հասնում նախանշված նպատակներին:
Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների ղեկավարներին և մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուներին, որոնք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում, ձեռք բերել հմտություններ աշխատանքի ընդունման, աշխատանքային նկարագրերի մշակման, հաղորդակցության և այլ բնագավառներում:
Դասընթացի արդյունքում մասնակիցները
Դասընթացի թեմաները և մեթոդիկան
Դասընթացում ընդգրկված են հետևյալ թեմաները.
Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվում են տպագիր նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ և քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ: Դասընթացի մեթոդները ներառում են սլայդերի ներկայացում, քննարկումներ, հարցուպատասխան, տարբեր թեմաներով գործնական առաջադրանքների կատարում
Դասընթացի տևողությունը
Դասընթացի տևողությունն է 16 ժամ:
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: