mission-4

Իր առաքելությանը հավատարիմ` ՔԶՀՀ-ն իրականացրել է բազմազան ծրագրեր և մատուցել բազմապիսի ծառայություններ: Վերջին շրջանում կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 25 ծրագրեր և նախաձեռնություններ, տրամադրել է շահերի պաշտպանության, ընտրությունների և համայնքային նախաձեռնությունների վերաբերյալ 134 դրամաշնորհային ծրագիր և 86 կրթաթոշակ: Բացի այդ, մենք տրամադրել ենք մոտ 300 դասընթաց և խորհրդատվություն տեղական և միջազգային կազմակերպությունների համար, իրականացրել 8 վերլուծական հետազոտական և գնահատման ծրագրեր և մատուցել այլ կարգի ծառայություններ: