Օրհուս կենտրոնների կայունության զարգացման ծրագիր-2010թ.

Համաձայն Բնապահպանության նախարարության, ԵԱՀԿ և Տարածքային կառավարման նախարարության միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի` 2002թ.-ին ստեղծվեցին 15 Օրհուս կենտրոններ:

Ծրագրի նպատակն էր օգնել կենտրոններին հզորացնել կազմակերպչական զարգացման հնարավորությունները, մասնավորապես կայուն զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման եւ իրականացման միջոցով, որը ներառում է իրավական գրանցում, կազմակերպական կառուցավածքի ներդրում, ֆոնդահայթայթման մեխանիզմներ:

ՔԶՀՀ-ի իրավական փորձագետները հարցազրույցներ են իրականացրել և արդյունքների հիման վրա վերլուծել են Կենտրոնների առկա իրավիճակը և հնարավոր ռիսկերը և առաջ քաշեցին որպես անկախ գրանցված մարմիններ գործելու ապագայի մոդել: