Ոչ առևտրային կառույցների խորհրդի զարգացում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է այն ոչ-առևտրային ոչ-կառավարական կառույցների ղեկավար և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, որոնք հետաքրքված են զարգացնել խորհրդի անդամների ներգրավվածությունն ու խորհրդի գործունեության արդյունավետությունը:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան աչ-առևտրային խորհուրդների կազմակերպման և կառավարման առանձնահատկություններին
  • կկարողանան խորհրդի համար սահմանել հստակ և իրատեսական գործառույթներ և կազմակերպել դրանց իրականաումը
  • ձեռք կբերեն գիտելիքներ խորհրդի գործունեության արդյունավետության զարգացման և խորհրդի անդամների ներգրավվածության աստիճանի բարձրացման գործիքների վերաբերյալ
  • կսովորեն արդյունավետ կապեր ձևավորել խորհրդի և աշխատակազմի միջև
  • կկարողանան արդյունավետ պլանավորել և իրականացնել խորհրդի հանդիպումներ:

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում ընդգրկված են հետևյալ թեմաները.

  • ինչ է ոչ-առևտրային կազմակերպության ղեկավար մարմինը
  • կազմակերպության ղեկավար մարմնի, խորհրդի գործունեության օրենսդրական հիմքերը
  • խորհրդի գործունության, նպատակները, ռիսկերը և օգուտները
  • կազմակերպության ղեկավար մարմնի տեսակները
  • խորհուրդները հայաստանյան իրականության ներքո` հաջողված օրինակներ և քաղած դասեր
  • խորհրդրի գործառույթները
    • խորհրդի գործառույթների սահմանում, դրանց շուրջ համաձայնության և մոտիվացիայի ձևավորում
    • խորհրդի անդամների անհատական դերերի սահմանում և գործունեության համաձայնեցում
    • խորհրդի հետ առնչություն ունեցող կազմակերպական կառուցվածքի ձևավորում
  • խորհրդի գործունեության համակարգում
    • խորհրդի գործունեության ընթացակարգեր և կանոնակարգեր
    • խորհրդի գործունեության պլանավորում և իրականացման վերահսկողություն
    • խորհրդի հաղորդակցությունը անձնակազմի, նախագահի/տնօրենի և անդամների հետ
    • խորհրդի ընթացիկ գործունեություն` հաջողված փորձի վրա հիմնված զարգացում
  • խորհրդի գարգացում
    • խորհրդի նոր անդամների ներգրավվում
    • խորհրդի զարգացման պլանավորում և իրականացում
  • խորհուրդ և ֆոնդահայթայթում
    • խորհրդի ներգրավումը ֆոնդահայթայթման գործընթացում` հոջողված տեղական պատմություններ և միջազգային պրակտիկա

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 12: