‹‹Հաշմանդամություն ունեցողների կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով›› ծրագրի հանրային կարծիքի հարցում

ՔԶՀՀ-ն “Սեյվ դը չիլդրեն” hայաստանյան գրասենյակի պատվերով իրականացրել է  սոցիոլոգիական հետազոտություն ‹‹Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով›› ծրագրի շրջանակներում:

Հետազոտության նպատակն էր պարզել հանրության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց և իրենց առջև ծառացած խնդիրների նկատմամբ, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության վերաբերյալ:

Որպես հետազոտության մեթոդ ընտրվել էր քանակական հետազոտության անցկացման մեթոդը, իսկ որպես գործիք` ստանդարտացված հարցաթերթը:

Ընդհանուր առմամբ իրականացվել է 1005 հարցազրույց 18-64 տարեկան անձանց հետ ք. Երևանում և Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի 17 քաղաքներում (503 հարցազրույց ք.Երևանում և 502 հարցազրույց Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի 17 քաղաքներում): Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել և տպագրվել է հարցման արդյունքների վերլուծության համապարփակ զեկույցը, իսկ հետազոտութան արդյունքները ներկայացվել են բոլոր հետաքրքրված կառույցներին և լայն հանրությանը:

Հետազոտությունը ամբողջությամբ կարող եք գտնել սույն հղումով՝ http://cdpf.am/am/news359/: