Նորություններ

06-15-2018

<<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրի առաջին խմբի երեխաների այցը Հայաստանի Ազգային պատկերասրահ

Հունիսի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահ այցելեցին Նոյեմբերյան քաղաքի՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի կողմից իրականացվող <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրում ներառված երեխաները՝ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի ուղեկցությամբ: Այստեղ նրանք ծանոթացան հայ և համաշխարհային անվանի մշակութային գործիչների աշխատանքներին և անցկացրին հիշարժան, հետաքրքիր ու ուսուցողական օր:

Շրջելով Հայաստանի Ազգային պատկերասրահի դահլիճներով՝ երեխաները ծանոթացան այնպիսի հռչակավոր հայ արվեստագետների աշխատանքներին, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Հակոբ Կոջոյանը, Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը և այլք:

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրինությունը մշակութային այս այցելությունը երեխաների համար կազմակերպեց ամբողջովին բարեգործական հիմունքներով:

Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>> ծրագրի աջակցությամբ իրականացող <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահ կայցելեն նաև նույն ծրագրում ընդգրկված Իջևան և Մեծամոր քաղաքի շահառու երեխաները:

<<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրի նպատակն է Նոյեմբերյան, Իջևան և Մեծամոր քաղաքների ավելի քան 150 շահառու երեխաներին ներգրավել սոցիալ-մշակութային կյանք և զարգացնել նրանց մեջ եղած ստեղծագործական ներուժը:

 

 

 

վերադառնալ բոլոր նորություններին
ccc sss

մեկնաբանություն